«Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ Վահան Բաբայանը   անդրադարձել  է  Հրանտ  Թոխատյանի  գրառմանը.

«Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված և նոր նոր աչքին երևաց,որ Նիկոլի թավշյա Հայաստանում մարդիկ բարձր գույքահարկի պատճառով կարող են զրկվել իրենց բնակարաններից:

Բա Հրանտ Թոխատյան,որ մշակույթի նախարարությունը Նիկոլը փակում էր ասում էիք «Մշակույթի նախարարություն այս տեսքով մեզ պետք չէ, այլ կառույց է անհրաժեշտ» քանի որ Նիկոլը նոր էր եկել ու պետք էր լավ և պուպուշ երևալ ձեռքի հետ էլ մի երկու թթու խոսք Սերժ Սարգսյանի մասին ասել,որ կայքերով ձեզ ճղում էիք,որ Սերժ Սարգսյանը 2009-ից կորցրել էր իրականության զգացումը:Բա հիմա դուք որ՞ իրականությունում   եք բնակվում:

Հիմա քամիները եկել են փոփոխության ինչ խոսք ողջունում եմ,որ ճիշտ կողմնաորոշվում եք,բայց դրանից ոչ դուք պայքարող դարձաք,ոչ էլ մենք հավատացինք ձեր անկեղծությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարղա «պոսլեդնի իզ նիկոլական» նոր նախագիծ ունեք բան չասեցի,դուք գիտեք…»

…….

Հրանտ  Թոխատյանի գրառումը.

SHARE PLEASE
Սիրելի բնիկ երևանցիներ, եթե հիմա չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել ձեր բնակարաններից և տներից։ Սա մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էկսպրոպրիացիայի նոր «ձև» է։ Մտածեք ձեր երեխաների ապագայի մասին։
ՄԻԱՑԵՔ ԱՅՍ ՖԼԵՇՄՈԲԻՆ՝ ՏԵՂԱԴՐԵԼՈՎ ՁԵՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆ ՈՒ ԱՅՍ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ԱՆՈՒՆԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՖԲ ԷՋՈՒՄ՝
«Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։
ԵՍ ԲՆԻԿ ԵՄ ԵՎ ՍԱ ԻՄ ՔԱՂԱՔՆ Է»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով