ԼՀԿ–ն գրությամբ դիմել է ԿԸՀ–ին՝ վերականգնելու համար ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեղեկացնում եմ, որ հունիսի 22-ին գրությամբ դիմել եմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։
ԿԸՀ սպասվող նիստի և դիմումի քննության ընթացակարգերի մասին հավելյալ կտեղեկացնենք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով