«Լափածները եւ թալանածները վաղուց հարկ է փնտրել ոչ այլ տեղ, քան՝ Նիկոլի կողքին եւ շրջապատում».Մարգարիտ Եսայան

Ծաղերից կախել պետք չէ, ես դեմ եմ

Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության զեկույցի հիման վրա այսօր հրապարակեց այն կազմակերպությունների ցուցակը (սեւ ցուցակը), որոնք իրավունք չունեն թռիչքներ իրականացնել Եվրոպական միության տարածքում։ Սրանց թվում են ՀՀ-ում գրանցված բոլոր ավիաընկերությունները։ Եթե սրան գումարենք նաեւ այն, որ կորունայից արդեն կամաց-կամաց բացվող Եվրոպան միանշանակ չի ընդունելու կորունայով խեղդվող մեր երկրից ոչ մեկին, կնշանակի, երկիրի օդային ուղիները փակվում են, օդային ճանապարհները փակվում են։ Դե, իսկ ցամաքայինը՝ տեսնում եք ամեն օր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու սա կատարվում է կորունայի այս խելահեղ տարածման երկրում, իշխանությունների այս անպատասխանատու, բառադի քաղաքականության, իրականում՝ անգործության եւ ապաշնորհության պայմաններում։Իսկ եթե հիշեք, որ մեր երկիրը գտնվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակի մեջ, եթե սրան գումարնեք խայտառակ ոչ դիվանագիտական պահվածքը հարեւան Վրաստանի հետ, արդեն տասնամյակներ ձգվող շրջափակումը Թուրքիայի կողմից, կստացվի, որ մեր հանրապետությունը գտնվում է եռակի շրջափակման մեջ, սա շատ նման է <կոլցո>օպերացիայի, եւ, ցավալին այն է, որ այդ <կոլցոն> ոչ միայն դրսից է, այլեւ՝ ներսից։
Ու 21-րդ դարում մենք բոլորս շատ շուտով կհայտնվենք նախնադարյանից ավելի վատթար պայմաններում՝ առանց հարեւանների, առանց ելք ու մուտքի եւ՝ ամեն օր կրակվող սահմաններով։ Ու եթե ես հիմա ասեմ, որ այս ամբողջ խառնաշփոթի, այս խայտառակ ամենաթողության մեղավորը մեկ մարդ է եւ այդ մեկ մարդը լրագրող Նիկոլ Փաշինյանն է, մի քանի կին, կփորձեն իրենց դոշերով ինձանից պաշտպանել Նիկոլին եւ դեռ վրաս էլ մատ թափ կտան, թե գնա <լափած , թալանածդ> կեր կամ ՝ բեր․․Բայց, գիտեք, եւ լափածները եւ թալանածները վաղուց հարկ է փնտրել ոչ այլ տեղ, քան՝ Նիկոլի կողքին եւ շրջապատում։Միքայել Մինասյանի բացահայտումները դեռ ոչ ոք չի հերքել․․ Ու էլի շատ բաներ․․ Երեկ երեկոյան տաքսու վարորդը, ինձ տուն տանելիս, այնքան էր բարկացած Նիկոլի եւ քպ-ի վրա, որ բառացիորեն սպառնում էր․<ամբողջ քպն պիտի կախել ծառերից եւ վառել>։ Ինքս այս կարգի բռնության կողմնակից չեմ եղել եւ հիմա էլ կողմնակից չեմ, բայց, Նիկոլը պարտավոր է հեռանալ․․․․Հարյուրավոր մահերը անձամբ նրա խղճին են, հարյուրավոր մահերը նրա պատասխանատվությունն են եւ նրա մեղքը․․ Եվ զոհի կարգավիճակը, խղճահարություն առաջացնելը, զոհ ներկայանալը արդեն ծիծաղելի չէ․․․

Նիկոլը պիտի հասկանա՝ ինքը պարտվեց հիմնականում՝ չկարողացավ երկիրը պահել,չկարողացավ երկիր ղեկավարել, չկարողացավ փրկել կյանքեր, չկարողացավ պատասխանատու լինել ․․․․
Սերդեչնի պիվետ օտ Առուտինա Զիմզիմովա 4․

Մարգարիտ Եսայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով