Կունենա՞նք ազգային գաղափարախոսության հայեցակարգ. լուրջ քննարկումներ են ընթանում.«Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարությունում լուրջ քննարկումներ են ընթանում՝ կապված ազգային գաղափարախոսության հայեցակարգի մշակման հետ։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ վարչապետի աշխատակազմը լայն թափով նախապատրաստում է նախնական փաթեթ, որը, սակայն, դեռևս ամբողջացված չէ և առայժմ պատրաստ չէ հանրային լայն շրջանակների քննարկմանը ներկայացնելու համար:

Ներկա փուլում հայեցակարգի հետ կապված աշխատանքները մասնակիորեն դադարել են՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով, իսկ մինչ այդ բավականին խորքային գործընթացներ ու քննարկումներ են եղել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախագծի վրա մի շարք անվանի գիտնականներ ու փորձագետներ են աշխատել, և առաջիկայում նույնպես մի քանի փակ ձևաչափով հանդիպումներ ևս նախատեսվում են։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, այս հարցում բավական լուրջ վերապահումներ ունեն որոշ հայտնի շրջանակներ, այդ թվում՝ առաջին նախագահի թիմի ոչ քիչ ներկայացուցիչներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով