Կրկին գույքի հարկը գովերգողների մասին

«Մարդկանց եկամուտները, որոնք նրանք ստանալու են եկամտային հարկի նվազեցման արդյունքում, բազմապատիկ անգամ ավելի է լինելու, քան գույքահարկինը: Դրա փոխարեն մի փոքր ավելի բարձրացնում ենք գույքահարկը»: «Հայ մեծ մտածող» ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը
Ստեղ են ասել գլխիդ ձյուն գա: Այդպես են ասում նրանց ովքեր անտրամաբանական բան են ասում կամ անում:
Տո «խելոք»…
1. բա քո դանակով էի մորթելո՞ւ.
2.որ անձնագիրը մոտը չեղավ տուգանքը գրելիս ի՞նչ ես իմանալու՝ մարդն իր իրակա՞ն տվյալներն է հայտնում, թե՞ կեղծ.
3. որ չի աշխատում և նրանից եկամտահարկ չի գանձվում կամ թոշակառու է ինչ բազմապատիկ ավելիի մասին է խոսքը:
Մի խոսքով խաբեք ժողովրդին քանի դեռ կարող եք:

Հ.Գ. Ի գիտություն ազգաբնակչությանը
Անշարժ գույքի հարկը տարածվելու է ոչ միայն բնակարանների և առանձնատների, այլև անշարժ գույքի բոլոր ձևերի վրա: Այն կհանգեցնի ծառայությունների, վարձավճարների արժեքի բարձրացմանը, ինչպես նաև արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների գների կտրուկ աճի:
Բնակչության համար արդեն պարզ է, որ պետությունը փորձում է բոլոր խնդիրները լուծել իրենց հաշվին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արթուր  Թովմասյանի  ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով