Քիչ առաջ հոգեխանգարմունքի հերթական նոպան էր Փաշինյանի մոտ,ով ԱԺ ամբիոնից արդեն բացահայտ հայտարարում է,որ հաջորդ ԱԺ ընտրություններին ընտրվելու են բացառապես միայն 2018 «հեղափոխությանը» պաշտպանող ուժեր:
Այսինքն քաղաքական դաշտի մոնոպոլիզացիան,ավտորիտարիզմը և դիկտատուրան նա հույս ունի ոչ ավել,ոչ պակաս պահպանել դեռ երկար տարիներ:
Անկեղծ ասած պետք է արձանագրենք,որ իրոք Նիկոլը այն աստիճան է կտրվել իրականությունից,որ չի պատկերացնում քաղաքական ապագան,որտեղ նա և իր թավշյա կրկեսը չի լինելու,օրը ցերեկով փնտրելու են ու չգտնեն մարդ ով իրեն նիկոլական է համարելու:
Դե իսկ էս ելույթները,որ չլինեն բա ինչ՞ խոսա,խոսա ոնց ՞է տնտեսություն քանդել,ոնց ՞է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալել,ոնց ՞է միակողմանի արդարադատություն իրականացնում,թե ոնց է զոմբիացնում միամիտ մարդկանց: