Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին

երկու ամիս առաջ հրապարակավ առաջարկել եմ, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակում ՀՀ կառավարության գործողությունները ուսումնասիրելու նպատակով հրամայական է ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնսասիրման առարկա դարձնի թե կառավարության գործունեության համարժեքությունը եւ օրինականությունը, թե համավարակի պատրվակով պետական բյուջեից եւ համապատասխան հիմնադրամից կատարած ծախսերը։

Ապրիլին արդեն պարզ էր, որ իրավիճակը հղի է աղետալի հետեւանքներով։ Իսկ այսօր առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամերին տեսանելիորեն գումարվել է կառավարման ճգնաժամը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վստահ եմ, որ այսքանով չի սահմանափակվի։ Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին։

Եւ այդ նոր ճգնաժամը լինելու է քաղաքական։

Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով