«Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը բազմաթիվ համերգների, փառատոների, միջոցառումների է մասնակցել Հայաստանում և արտերկրում

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը.

« Դեպի լույս» երգչախումբը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության  խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում/   բազմաթիվ համերգների, փառատոների, միջոցառումների է մասնակցել Հայաստանում և արտերկրում: Երգչախմբերը  համերգային ծրագրերով հանդես են եկել  մանկատներում, ծերանոցներում, զորամասերում և այլուր: Առանձնահատուկ ոգևորություն է իրենց  պարգևել Արցախի զորամասերի համերգները,-մեզ հետ անկեղծացավ գեղարվեստական ղեկավար երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինձ համար շատ կարևոր է  ազգային արժեքները պահպանելը:Երեխաները պիտի շատ սիրեն իրենց հայրենիքը : Ինձ շատ է ոգևորում, որ հայ փոքրիկները Հայաստանում և արտերկրում սիրով են երգում Հայաստանին, հայրենիքին նվիրված երգերը: Քանի որ, իմ հեղինակած երգերը, բացի իմ երգչախմբերից երգում են շատ մանկապատանեկան անսամբլներ, երգիչներ և այլոք:  «Արևներ»  անսամբլը անցած տարի Ֆրանսիայում, այս տարի Վիեննայում, Պրահայում, վերջերս` Բուլղարիայում երգել է իմ հեղինակած «Իմ քոչարի» երգը, որը նվիրված է Հայաստանին ու հային: Բոլոր մրցութային փառատոներում ընդգրկված է:  « Արևները,, բոլոր փառատոներից  հաղթանակած են վերադառնում Հայաստան»:

« 2018թ. սեպտեմբերի 10-15-ը եղանք Արցախի զորամասերում, համերգները շատ ջերմ էին անցնում, երեխաները մեծ ուրախություն ապրեցին, երբ զինվորնեը  նրանց գրկախառնված պարեցին,երգեցին: Բոլոր զորամասերի կողմից պարգևատրվեցինք պատվոգրերով: Մեր հուզմունքը ավելի մեծ էր, երբ այցելեցինք  և համերգ ունեցանք Ստեփանակերտի անհայտ կորածների և զոհվածների հուշ – թանգարաններում:  Երեխաները շատ էին ոգևորվել: Համերգ ունեցանք նաև Իվանյան վարժարանում, որտեղ անցկացրեցինք մեր հիշարժան օրերը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2019թ․ շատ  էին մեր համերգային ծրագրերը:

Երեխաների համար շատ հետաքրքիր էր ու ոգեշնչող   նաև Նորքի  տուն –ինտերնատի համերգը:  Կանանց տոնին նվիրված մարտի 1 1-ին համերգ ունեցանք, երեխաները ծաղիկներ նվիրեցին անյտեղ բնակվող տատիկներին և շնորհավորեցին նրանց տոնը: Աննկարագրելի զգացողություններ ունեցանք: Համերգը անցավ շատ բուռն և ջերմ մթնոլորտում:

Ապրիլին  Քառօրյա  պատերազմին  նվիրված  համերգ  ունեցանք « Շնորհակալ ենք քեզ, հայ զինվոր» խորագրով Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանի դահլիճում: Շատ ջերմ անցավ  համերգը: Զինվորները ձայնակցում էին երեխաներին և պարում նրանց հետ: Այս տարի նույնպես նախատեսված էր համերգային ծրագիր Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված, բայց կորոնավիրուսի պատճառով չկայացավ։

Շատ տպավորիչ էր մեր մենահամերգը : Հունիսի 8-ին Արամ Խաչատրյանի տուն –թանգարանի գեղեցիկ դահլիճում տեղի ունեցավ   «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախմբի  ,, Արևաշող ժպիտներ,, խորագիրը  կրող մենահամերգը՝  նվիրված երեխաների պաշտպանության օրվան, Մեծն Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին:  Երգչախմբերին իրենց ելույթներով ողջունեցին  Հայաստանի ,, Հայ արև,, անսամբլը, նուն ինքը Հանրային ռադիոյի   ,, Արևիկ,, անսամբլը, որը կատարեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի  հեղինակած ,, Հայաստան,, երգը, որը շատ է հնչել, թե Հայաստանում, թե արտերկրում: Իրենց  ելույթներով երեխաներին ողջունեցին    նաև Թաթուլ  Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի մենակատար Էդգար Խաչատրյանը,Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր, երգչուհի, ջութակահարուհի Անահիտ Գրիգորյանը:

« Համերգը նվիրված էր երեխաների պաշտպանության օրվան,քանի որ մեր Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը՝ ի դեմս երկարամյա տնօրեն, ներկայիս գեղարվեստական ղեկավար Սամվել Բալոյանի,  հունիսի 1-ին անցկացրեց  փողային նվագախմբերի 15-րդ հանրապետական շքերթփառատոնը՝ նվիրված Մեծն Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150 – ամյակներին, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում  և հարակից բնակավայրերում:  Մեր մենահամերգը  տեղի ունեցավ հունիսի 8-ին, բայց կարծում եմ երեխաների օրը կարող ենք նշել ամեն օր,ամեն օր պետք է տոն լինի նրանց համար: Համերգային ծրագիրը բազմաժանր էր:  2019թ. հոբելյանական էր, քանի որ երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը դարձավ 80 տարեկան: : Ապրիլի 29-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում նշեցինք մեծ շուքով: Հունիսի 8-ին նույնպես նշեցինք հարազատ դպրոցի 80 ամյակը: Հնչեցին երգեր Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից ,հայրենասիրական երգեր, իմ հեղինակած երգերը՝  նվիրված Նիկողայոս Տիգրանյանի դպրոցին, երեխաներին, ինչպես նաև Սասուն Պասկիչյանի » Մեր լեզուն,,երգը  որի խոսքերը գրել է Համո Սահյանը, իսկ երաժշտությունը Սասուն Պասկևիչյանը,որի գործիքավորումը ինքն է ինձ նվիրել և համերգին ներկա մաեստրո  Պասկևիչյանը շատ հիացած էր երեխաների ելույթներից: Համերգին ներկա էր նաև Կոնսերվատորիայի դասախոս, ժողովրդական արտիստուհի, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, ներկա էին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները,  Երկրապահ կամավորական միության պատանի երկրապահները և իրենց ղեկավարը և այլոք:

Ոգևորված ունկնդիրները  ձայնակցում, էին երգչախմբին և ջերմ ծափահարությունները մեկ անգամ ևս վկայեցին, որ համերգը անցավ շատ ջերմ մթնոլորտում: Մոտ  մեկ ժամ ու կես տևած համերգային ծրագիրը, որտեղ  երգչախումբը բոլոր երգերը միմիայն կենդանի հնչեղությամբ էր կատարում, մեկ անգամ ևս կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել: Նրանք հասարակության լիիրավ  անդամ են:

Հուլիսի 24-ին  մասնակցեցինք Վրաստանի Քոբուլեթի  քաղաքում միջազգային փառատոնի, փայլուն ելութ ունեցանք; Ժյուրրի բոլոր անդամները, այդ թվում թուրք ,մեզ տվեցին ամենաբարձր 10 միավորները , միաժամանակ ծափահարում էին երգերի ընթացքում:

Ստացանք ոսկե մեդալ և դիպլոմ:  Երեխաների  առօրյան անցնում էր շատ հետաքրքիր: Նրանց համար կազմակերպվեց նաև էքսկուրսիա, որի համար շատ շնորհակալ ենք կազմակերպիչներին: Ամենուր նրանք երգում էին, այդ թվում ծովի ափին՝ արժանանալով բազմաթիվ հանգստացողների ուշադրությանը: Երեխաները շատ ոգևորված էին,

ամեն օր համերգ էինք ունենում այն հյուրանոցում, որտեղ անցկացրինք մեր հիշարժան օրերը: Բոլորը  հավաքվում էին և ուզում, որ մեր երեխաները երգեն:

Մեր աշնանային  համերգները նույնպես շատ են: Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԿԳՄՍ Նախարար   Արայիկ Հարությունյանի  օգնական  Դավիթ Դանիելյանը իր ծննդյան տարեդարձը նշեց Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում երեխաների հետ:  Իմ « Դեպի լույս» ելույթներ ունեցավ  և արժանացավ ջերմ ընդունելության: Մենք ունեցանք անկրկնելի  և հիշարժան պահեր:

Հոկտեմբերի 12-ին Դավիթ Դանիելյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 14 հատուկ դպրոցի երեխաների նկարների ցուցահանդեսը, որը նվիրված էր Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150 ամյակներին: Այդ օրը նույնպես   «Դեպի լույս» երգչախումբը ելույթ ունեցավ :

Հոկտեմբերի 19-20ը «Դեպի լույս» երգչախումբը մասնակցեց ,, Ներառական պրակտիկաները Հայաստանում,, միջազգային փառատոնին և փայլուն մասնակցության համար պարգևատվեցինք  պատվոգրերով: Շատ ջերմ ընդունելության արժանացանք, օտարկրյա հանդիսատեսը նույնպես անդադար ծափահարում էր մեր երեխաներին:Մենք մեծ բավականություն ստացանք, իսկապես շատ բարձր մակարդակով կազմակերպված  փառատոն էր, որը լինելու է ամենամյա:

Բոլորս պետք է սիրով ու հոգատարությամբ շրջապատենք նրանց:  Երգչախումբը դեռ շատ է իր ելույթներով հիացնելու հանդիսատեսին, թե Հայաստանում, թե արտերկրում:

Այս տարի  նույնպես շատ են մեր համերգային ծրագրերը։

Փետրվարի 1-ին համերգային ծրագրով հանդես եկանք Ծաղկաձորում։ Մարտի 12-ին   Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների  թիվ 14 հատուկ դպրոցում մեծ ոգևորությամբ պատրաստվում էինք բրալյան դասագրքերի շնորհանդեսին, բայց հենց այդ օրը հայտարարվեց արտակարգ դրություն և մենք ստիպված հետաձգեցինք։Մարտ -ապրիլ ամիսներին նախատեսված համերգները ստիպված հետաձգեցինք կորոնավիրուսի  պատճառով։ Մենք շարունակում ենք մեր դասընթացները օնլայն տարբերակով, կարևորը երեխաները ոգևորված են և անհամբեր սպասում են։   Աստծո կամոք շուտով կավարտվի  կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրությունը և մենք կանցնենք մեր բնականոն կյանքին։

Բոլորին մաղթում ենք առողջություն․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով