Իշխանության վարկանիշի ազատ անկումը

Շոուն պետք է շարունակվի, տիկնայք և պարոնայք: Սակայն նույնիսկ ամենացածրորակ շոուն պիտի ունենա սկիզբ և ավարտ:

Այսօր մենք կարող ենք ցավով արձանագրել, որ Հայաստանում երկու տարի շարունակ ընթանում է Փաշինյանի  հեղինակած էժանագին շոուն, որի ողբերգական կուլմինացիան է կորոնավիրուսի դեմ պայքարի ամբողջական տապալման այսօր նշանավորվեց նոր գործողությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն սկսեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Թե ինչպիսի արձագանք դա ստացավ հանրության շրջանում, բոլորս գիտենք: Բազմաթիվ մարդիկ հավաքվեցին Ծառուկյանի առանձնատան մոտ, այնուհետև, երբ վերջինին հրավիրեցին ԱԱԾ հարցաքննության, գործողությունը տեղափոխվեց ԱԱԾ-ի շենքի մոտ, որտեղ գրանցվում են ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման բազմաթիվ դեպքեր, ընդհուպ մինչև ԱԺ պատգամավորներին գետնին տապալելը և ձերբակալման փորձեր:

Հիշեցնենք, որ օրերս Գագիկ Ծառուկյանն իր եույթում բացահայտ բացասական գնահատական տվեց օրվա իշխանությանը՝ հատկապես մատնանշելով կորոնավիրուսի դեմ տապալված պայքարը, տնտեսության աղետալի վիճակը, ժողովրդի անմխիթար տնտեսական վիճակը և մի շարք այլ խնդիրներ: Ամփոփելով իր ելույթը՝ պարոն Ծառուկյանը հայտարարեց, որ կառավարությունն իր ամբողջ կազմով պետք է հրաժարական տա: Հավանաբար հենց այս հայտարարությունը ստիպեց Փաշինյանին կորցնել հանգիստն ու իջեցնել համապատասխան հրահանգներ: Այդ հրահանգների կատարման ականատեսն եղանք այսօր, երբ իշխանության կողմից սանձազերծած իրավական տեռորի արդյունքում դարձյալ փորձեր կատարվեցին լռեցնել ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդին և իրեն սատարող քաղաքացիներին:

Սա է օրվա իշխանության որդեգրած վարքագիծը՝ անվերջ երկարացնել արտակարգ դրության իրավական ռեժիմը, որպեսզի մշտապես հնարավոր լինի քաղաքացիներին զրկել արդարացի բողոք արտահայտելու իրավունքից: Այս ամենը տեղի է ունենում իշխանության վարկանիշի ազատ անկման ֆոնին և ինչ-որ առումով պայմանավորված է այդ անկմամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոսւտի փաստենք, որ օրվա իշխանությունը ընկել է ինքնաոչնչացման տանող մի ցիկլի մեջ: Փաշինյանին և իր խունտային հայտնի է վարկանիշի բարձրացման միայն մեկ եղանակ՝ կեղծ տեղեկատվության միջոցով ձևավորել ընդհանուր ներքին թշնամու կերպար և հետո պայքարել այդ թշնամու դեմ և հարությանը տանել դեպի սահմանադրական կարգի տապալում: Նրանք ունակ չեն վարկանիշ վաստակել իրենց աշխատանքի արդյունքներով, ինչպես դա արել է օրինակ նույն Գագիկ Ծառուկյանը: Իրենք գիտեն միայն կայծակնային էժան վարկանիշ կորզելու ճանապարհը և այսօր ուղղակի ոչինչ չեն կարող անել այդ բովանդակություն չունեցող վարկանիշի ազատ անկումը կանխելու համար: Ի՞նչ է մնում բռնապետ Փաշինյանին այս իրավիճակում: Միայն ճնշումներ կիրառել, ընդդիմախոսներին լռեցնելու փորձեր կատարել և իրականացնել ռեպրեսիաներ:

Այլևս կարող ենք փաստել, որ Հայաստանը թևակոխեց քաղաքական ճնշումների և ռեպրեսիաների ժամանակաշրջան: Ցավոք այս օրվանից սկսած մեզանից ոչ ոք չի կարող ապավինել օրենքի ուժով պաշտպանված լինելուն: Տարօրինակաբար այդ ժամանակաշրջանի սկիզբը համընկել է ուժային կառույցների նոր ղեկավարների նշանակմամբ: Արդյո՞ք այս երկու փաստերը միմյանց հետ գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ՝ ցույց կտա ժամանակը:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով