«Իմ քայլում» սպասում են, թե իրավապահներն «անհնազանդ» պատգամավորներից ում վրա ինչ դոսյե կհավաքեն, հետո պարզ կդառնա՝ ով է վայր դնում մանդատը, ով՝ խելոքացած շարունակում աշխատել.«Հրապարակ»

«Իմ քայլում» հարաբերական անդորր է, բոլորը, շունչը պահած, սպասում են, թե իրավապահներն «անհնազանդ» պատգամավորներից ում վրա ինչ դոսյե կհավաքեն․ վերջնաժամկետը հունիսի 15-ն է, հետո պարզ կդառնա՝ ով է վայր դնում մանդատը, ով՝ խելոքացած շարունակում աշխատել։ Ռիսկի գոտում գտնվողները խուսափում են լրագրողների հետ շփվելուց։

Վարդան Աթաբեկյանը, օրինակ, լրիվ ինքնամեկուսացել է՝ բուֆետում անգամ մենակ է սնվում: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցինք՝ կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից: Նա նախ չհամաձայնեց «անհնազանդ» որակումի հետ, բայց չհերքեց, որ խմբակցությունում պարբերաբար քննարկումներ են ունենում, այդ թվում՝ «կարգապահական» բնույթի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իսկ թե այդ կարգապահական բնույթի քննարկումներն ինչպիսին են, չեմ կարող հանրայնացնել»,- ասաց նա:  Փորձեցինք հասկանալ՝ որ պատգամավորը պետք է համարվի ոչ կարգապահ ու հեռանա թիմից, ասենք՝ սեփական կարծիք հայտնելը կամ տարբերվող քվեարկությունը ոչ կարգապա՞հ վարք են։

«Չեմ կարծում, որ այժմ տեղին է նման հարց քննարկելը… Ես չեմ կարող մանրամասնել, բացել փակագծերը, դա իր մեջ շատ տարբեր բաներ է պարունակում, դա մեր ներքին կարգապահական աշխատանքներն են»։ Մակունցն ավելացրեց նաև, որ կարգապահական հարցեր քննարկելը դեռ չի նշանակում, որ անկարգապահներ կան, դրանք ընդհանուր աշխատանքներին են վերաբերում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով