«ՀՀԿ-ի ավագանու նախկին անդամ Միքայել Պողոսյանի ֆաշիստական կոչին ի պատասխան».Վահան Բաբայան

Նրա ֆաշիստական հայտարարությունը ամոթալի և դատապարտելի է,քանի որ առաջին հերթին հերիք չի ,որ նա իր հաջողությունների մեծ մասին հասել է հենց իր մատնանշած«անցյալի ուժերի» օրոք `2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2015թ.` ժողովրդական արտիստի կոչման,երկրորդն էլ ո՞վ է իրավունք տվել սույն դերասանին մեջ բերել իբր 4% իշխանությանը չընդունող մարդկանց հասցեին գնահատականը և պատերազմ հայտարարել երկրի ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդկանց,նրանց անվանազրկել և վատաբանել:

Սույն պարոնը երևի մոռացել է,թե ոնց էր իր ասելով պատահականությամբ հայտնվել ՀՀԿ ցուցակում և ընտրվել,թե ոնց էր գովում ժամանակին ՀՀԿ վերնախավին իսկ այսօր պետպատվերի շրջանակներում լծվել է ժողովրդին բաժանելու,մերոնք ձերոնքի կիսելու ,ատելություն տարածելու և երևակայական պատերազմներ վկայակոչելու անիմաստ և անպատվաբեր գործին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կգա ժամանակը և ղեկին կմոտենան այն մարդիկ ում՞ կընտրի ժողովուրդը:Դուք թույլ տաք,թե չտաք պարոն դերասան:
Նույնիսկ մեկ մարդը մեր երկրում իրավունք ունի պայքարելու և այլ կարծիք ունենալու և ձեր ստոր մեկնաբանությունը դասվում է մարդու հիմնարար ազատությունների և իրավունքի դեմ արված հրապարակային կոչ:

Մտածեք վաղը ոնց եք պատասխան տալու այսօրվա ձեր խոսքերի համար:
Կարող եք նաև ասել,որ պատահական եք գրել ձեր սովորության համաձայն:

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ Վահան Բաբայանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով