ՀՀԿ ցուցակով Երևանի ավագանի անդամ դարձած Միքայել Պողոսյանը, հայտարարել է, թե իբրև  պիտի սպանի ներկայիս «հեղափոխական»-ներին դեմ խոսացող «մոտ 4 տոկոս կազմող» ընդդիմադիրներին

ՀՀԿ   ցուցակով Երևանի ավագանի անդամ դարձած Միքայել Պողոսյանը, հայտարարել է, թե իբրև  պիտի սպանի ներկայիս «հեղափոխական»-ներին դեմ խոսացող «մոտ 4 տոկոս կազմող» ընդդիմադիրներին:
Այսինքն` այս մարդը մոռացել է, որ ներկայիս ընդդիմության մի ստվար զանգվածը կազմված է իր նախկին ՀՀԿ-ական ընկերներից, որոնց հետ տարիներով սեղան է նստել, հաց է կիսել, և ինչպես այսօրվա իր սիրելի «հեղափոխականներն» են ասում, եղել է իշախանական «լափամանից» օգտվողներից մեկը և տարիներով օգտվել է այդ «լափամանից»:

Եվ այսօր ի՞նչ ենք տեսնում, տարիներով այդ «լափամանից» օգտված անձը, հիմա էլ ներկայիս իշխանավորների հետ է ցանկանում (լափել) ու հայտնում է իր անվերապահ աջակցությունը և մյուսներին սպանելու կոչէր հնչեցնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարոն Միքայել Պողոսյան, առաջինը դուք ձեզ հետ պիտի մարդկային արժեքներից, ժողովրդավարությունից խոսեք, ձեզ որպես իրական մարդ հարցեր տաք թե’ ինչպես եք մտածում և արտահայտվումու նոր ուրիշներին սպառնաք թե՜ որպես նախկին ՀՀԿ-ականի և թալանչու, թե՜ որպես ներկայիս իշխանավորներին նախկինում «հալածող» ՀՀԿ-ականի և թե՜ որպես ընկերության դավաճանի և թշնամու:

Հ.Գ. Դավաճանությունը պատասխան չունի։

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ   Գարիկ Ուրումյանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով