Հերթական անհաջող քայլն է արվում հանրային ուշադրությունը շեղելու Հայաստանի ճգնաժամային խնդիրներից. Աղասի Ենոքյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրություն ընդունելու առաջարկի մասին

Քաղաքագետ Աղասի Ենքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ նոր Սահմանադրություն ընդունելու մասին արված հայտարարությանը և գրել․

«Նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը «թիթեռ նկարելու» հերթական փորձն է, որն ի սկզբանե մեռելածին է։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ իր իշխանությունը չի դիմանա զանգվածային կամարատահայտության որևէ փորձի՝ հանրաքվեի, ընտրության, անգամ՝ հանրահավաքի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հերթական անհաջող քայլն է արվում հանրային ուշադրությունը շեղելու Հայաստանի ճգնաժամային խնդիրներից՝ համավարակ, Ղարաբաղի հարց, սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակ, և, ի վերջո, կոռուպցիոն սկանդալներ՝ մաքսանենգ սիգարետ, մաքսանենգ ադամանդ, մաքսանենգ երկաթ, զենքի անօրինական վաճառք, շանտաժ ու ռեկետ քաղաքական գործիչների ու օլիգարխների նկատմամբ։

Իսկ Սահմանադրության հետ կապված միակ խնդիրը, որ այսօր կա, դա այն պահպանելն է, այլ ոչ թե ամեն առիթով բռնաբարելը։

Հ․Գ․ Խոսքերիցս կհրաժարվեմ, եթե պարզվի, որ նոր Սահմանադրությունը ցանկանում են ընդունել ոչ թե հանրաքվեով, այլ վարչապետի կարգադրությամբ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով