Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը խիստ մտահոգություն են առաջացնում. կոչ ենք անում հնարավորինս արագ ձեռնարկել հետևյալ քայլերը

Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը խիստ մտահոգություն են առաջացնում: Վարակակիրների թվի կտրուկ աճը պայմանավորված է նաև պարետատան կողմից կայացրած՝ անախտանիշ և թույլ ախտանիշներ ունեցող հիվանդների բուժումը տնային պայմաններում կազմակերպելու որոշմամբ, ինչը կիրառելի չէ մեր երկրում կորոնավիրուսի տարածման առկա սցենարի պարագայում:

Կառավարությունը վերոնշյալ որոշումը հիմնավորում է նրանով, որ առողջապահական համակարգն այլևս ռեսուրսներ չունի վարակակիրներին հիվանդանոցային պայմաններում պահելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարկ է նշել, որ առողջապահական համակարգի ճիշտ կառավարման պարագայում հնարավոր է անհամեմատ ավելացնել հիվանդանոցային ռեսուրսներն՝ ապահովելով հիվանդոցային բուժում հնարավորինս շատ կորոնավիրուսի վարակակիրների համար։

Կոչ ենք անում հնարավորինս արագ ձեռնարկել հետևյալ քայլերը․

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռեսուրսներն օգտագործել այնպես, ինչպես նախատեսված է պատերազմական դրության ժամանակ, ինչը հնարավորություն կտա առկա 550 (ըստ բժշկական կենտրոնի անձնագրի՝ 650) մահճակալի փոխարեն ծավալել 1100 մահճակալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերագործարկել իշխանության կողմից ընդունած որոշումների արդյունքում օպտիմալացված բժշկական հիմնարկությունները, մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» կենտրոնը՝ 48 մահճակալային ֆոնդով, «Արմենիկում» բժշկական կենտրոնը՝ 52 մահճակալային ֆոնդով:

Համալրել մահճակալներով ու կադրային ռեսուրսով 5830 մ2 տարածքի վրա ծավալված, սակայն ընդամենը 40 մահճակալ ունեցող «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի առօրյայում չգործածվող մասնաշենքը(երը), ապահովել վարակակիրների ստացիոնար բուժում և վերահսկողություն:

Հիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսի վարակակիրների բուժումը թույլ կտա նվազեցնել հիվանդության բարդացման դեպքերը և հնարավորինս նվազագույնի հասցնել մահվան դեպքերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով