Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 482 , մահվան՝ 11 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 25 127 է, մահվան դեպքերինը՝ 576

Հայաստանում հունիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել 25 127-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 433 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հունիսի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 143 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 576-ի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով