«Հայաստան-ԵՄ խորհրդարանական հարաբերությունների մասին այս օրերին շատ խոսվեց».Արմեն Աշոտյան

Հայաստան-ԵՄ խորհրդարանական հարաբերությունների մասին այս օրերին շատ խոսվեց։ Այս ուղղությամբ պարգեւավճարիստների արձանագրած ողջ ձախողումն ընգծելու համար հիշեցնեմ, թե ինչպիսի լավ ժառանգություն էին ստացել իրենք Արցախի հարցով 2017-2019 թթ ԵՄ-ի խորհրդարանական աշխատանքի արդյունքում, երբ այս ուղղության աշխատանքները ղեկավարելու պատիվը վերապահված էր ինձ, իմ գործընկերների հետ միասին։

1. 21.12.2017 Երեւան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում ընդունված եզրափակիչ հայտարարությունը եւ առաջարկությունները, կետ 29. «Վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ 2009 թ. հիմնարար սկզբունքներին, ինչպես նշված է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանում. այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների հավասար իրավունքներն եւ ինքնորոշման իրավունքը…»։

2. 27.10.2018 Ստրասբուրգ

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 1-ին նիստում ընդունված եզրափակիչ հայտարարություն, կետ 30
«Վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ 2009թ. հիմնարար սկզբունքներին, ինչպես նշված է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանում, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից ձեռնպահ մնալը, պետությունների տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների հավասար իրավունքներն եւ ինքնորոշման իրավունքը եւ իր գոհունակությունն է հայտնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղությամբ գործադրած ջանքերի համար»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իդեպ, 2018-ի ավարտին, թեպետ մեզ մոտ արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների տենդն էր սկսվում, իմ եւ գործընկերոջս՝ Սաջաթ Քարիմի, ջանքերով մենք կարողացանք Հայաստան-ԵՄ հարաբերությունները CEPA-ով նախատեսված նոր մակարդակի վրա բարձրացնել։ Փաստորեն, 2018 հոկտեմբերի նիստն այս ձեւաչափով վերջինն էր։

Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով