Հարգելի՜ պարետ Տ. Ավինյան, դադարեցրեք ընդունելության քննությունները

Հայաստանում պանդեմիայի հարաճուն տեմպերը խոսում են այն մասին, որ
? շատերը լուրջ չեն վերաբերում անվտանգության կանոնների պահպանմանը
? դիմակները և այլ պաշտպանիչ միջոցները ֆինանսական առումով շարունակում են անհասանելի մնալ
հասարկության շատ շերտերի համար
? ոստիկանության գործողությունները չունեն համընդհանուր ընդգրկունություն։
Ինչպես նշել էի անհնար է իրականացնել 2.8 միլիոն բնակչության վերահսկողությունը և ապահովել հակավիրուսային նորմերի համընդհանուր կատարումը։ Պատճառն այն է, որ մենք բախվել ենք նախադեպը չունեցող վիրուսային համաճարակի հետ։
? Կառավարության տուգանային քաղաքականությունը նույնպես չի գործում։ Դրան խանգարում են վերահսկողության անհնարինությունը, ամառային ծանր օդն ու տոթ եղանակը։ Բացի այդ այս համընդհանուր տուգանումը կարող է ցանկացած պահի հանգեցնել հակակառավարական զանգվածային ակցիաների։
Վիրուսի հնարավոր մեծ թափով բռնկումից և նորանոր ռեկորդներից խուսափելու համար անհրաժեշտ է չեղարկել ընդունելության քննությունները և աշակերտների ընդունելությունը կազմակեպել ատեստատի/ավարտական վկայագրի գնահատականներով։
Ընդունելության քննությունները մեր երկրում նման են համապետական ընտրությունների։ Այն տարբերությամբ, որ ծնողները և երեխաները մնում են քննության վայրերում մի քանի ժամ և մեծացնում են վարակի տարածման հավանականությունը։
Այս նախազգուշացում֊հորդորը արել եմ օրեր առաջ, երբ վիրուսը դեռ չէր ընդունել այս ծավալները։
Քննությունների վտանգին պետք է վերաբերել նույն լրջությամբ, ինչպես կայանալիք սահմանադրական հանրաքվեին։ Վիրուսային մի քանի տասնյակ դեպքերի պատճառով հանրաքվեն չեղարկվեց։ Հիմա վիրուսային դեպքերը գերազանցել են 10 000֊ը։

Եղեք զգոն և վարեք կշռադատված քաղաքականություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արմեն  Մելքոնյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով