Համընդհանուր լոքդաունը կբերի պետության համընդհանուր նոկդաունի

Մարտ ամսից Փաշինյանի կառավարությունը չի կարողանում մեղմացնել կորոնավիրուսի ազդեցությունը ոչ միայն մարդկանց վարակվելու և մահանալու հարցում,այլ նաև տնտեսության վրա:Հիմա նոր են մտածում նաև լոքդաունի մասին,ինչը վստահել այս տապալված և արդեն վստահությունը կորցրած կառավարությանը կլինի հանցավոր քայլ մեր պետության հանդեպ:Այսքան ժամանակ իրենք չկարողացան կանխել կամ դեմը առնել այս աղետի իսկ հիմա շարունակում են իրենց փորձնական մեթոդներով խաղալ միլիոնավոր մարդկանց ապագայի հետ:

Ավելին դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահելու անվան տակ ձեռնարկվում են նաև քայլեր քաղաքական ընդդիմությանը լռեցնելու,խաղաղ հավաքները արգելելու և խորհրդարանում միանձնյա որոշումներ անցկացնելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չի բացառվում,որ համավարակի անվան տակ Փաշինյանի ռեժիմը գնա մեկ տարով արտակարգ դրությունը երկարաձգելու`նույնիսկ պարետային ժամ հաստատելու ճանապարհով:

Վահան  Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով