Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների Միությունը խիստ դատապարտում է բռնությունը

Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների Միությունը խիստ դատապարտում է բռնությունը, որը գործադրվեց՝ ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ , Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն (2006, 2011), աշխարհի առաջնության եռակի մեդալակիր (2009, 2010, 2013), Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր , հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի նկատմամբ …
Նշենք , որ Ռոման Ամոյանը հանդիսանում է ազգգային փոքրամասնության ներկայացուցիչ , ազգությամբ Եզդի է, ով բազմիծս ծածանել է Եռագույնը ամբողջ աշխարհով , բարձր պահելով Հայաստանի պատիվը …
Դատապարտում ենք , սակայն չենք զարմանում՝ տեսնելով , որ ներկայիս իշխանությունը շատ հեռու է այնպիսի գաղափարներից , ինչպիսին են Ազատամարտիկը , Ազատամարտը , Ազգը , Հայրենիքը , Ազգային Արժեքները , Ազգային կրոնը , Հայկական Ընտանիքը ու Հայ Մանուկը …
Ի գիտություն , այն ոստիկանության գնդապետին , ով հրամայեց ՝՝պարկեցնել ասֆալտին՝՝ մեր հերոս մարզիկին , շուտով կտեսնենք , թե ով է հայտնվելու ասֆալտին , պ-ն գնդապետ …

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով