Գագիկ Ծառուկյանը չի կարող հակահեղափոխություն անել…

Ծառուկյանը չի կարող և չի ուզում հակահեղափոխություն անել, այն պարզ պատճառով, որ ինքը Ծառուկյանն այսպես կոչված հեղափոխության կարևորագույն փայատերն ա , ով աջակցեց փողոց դուրս եկած ժողովրդին և Նիկոլին 1/3-ով առաջադրեց վարչապետի թեկնածու և որքան էլ նիկոլներն այս փաստը հերքեն՝ իրականությունն այն է որ եթե Ծառուկյանը Նիկոլին չառաջադրեր վարչապետի թեկնածու՝ Նիկոլը չէր դառնալու վարչապետ, ավելին՝ այդ օրերին փողոց դուրս եկած քաղաքացիներից շատերը հենց Ծառուկյանին էին տեսնում վարչապետի պաշտոնում, բայց Ծառուկյանը փաստացի վարչապետ դարձրեց Նիկոլին…

Եվ հիմա Ծառուկյանը ոչ թե հակահեղափոխություն է անում, այլ՝ փորձում ա իր այսպես կոչված հեղափոխության իմիջը փրկել, փրկելով նաև իր քաղաքական թիմի դեմքը, քանզի հասկանում ա, որ եթե այդ հեղափոխություն կոչենցյալը տապալվեց՝ ինքն էլ Նիկոլի հետ միասին պատասխանատվություն ա կրելու, իսկ հեղափոխությունը Նիկոլի ու յուր թայֆայի անփառունակ գործունեության ու չտեսության պատճառով փլվում է, ցավոք կործանելով նաև Հայաստանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստն այն է, որ Գագիկ Ծառուկյանն ունի պատասխանատվություն Նիկոլից փկելու իր իսկ աջակցությամբ տեղի ունեցած այսպես կոչված հեղափոխությունը, որպեսզի կարողանան փրկել կործանման եզրին հայտնված Հայաստանը, որպեսզի հետո Նիկոլի ու մյուս հեղափոխականների հետ պատասխան չտա Հայաստանի կործանման համար:

Ավելի պարզ Ծառուկյանը Նիկոլին ասում ա միասին հեղափոխություն ենք արել ու քանի որ դու վարկաբեկեցիր մեր արած հեղափոխությունը՝ հեռացիր, որպեսզի ես փորձեմ և՛ հեղափոխության իմիջը փրկել, և՛ Հայաստանը փրկել կործանումից, մնացածն անիմաստ խոսակցություններ են…

Մենուա  Հարությունյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով