«Էդմոն ջան, լուսավորս, ախր ի՞նչ կապ ունի ընտրական օրենսգրքի նորմերը արդեն ձևավորված ու գործող ԱԺ-ի հետ». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան  Ռոբերտ  Հայրապետյանը  գրել  է.

«Էդմոն ջան, լուսավորս, ախր ի՞նչ կապ ունի ընտրական օրենսգրքի նորմերը արդեն ձևավորված ու գործող ԱԺ-ի հետ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընտրական օրենսգրքի` «առնվազն 1/3-ը պետք է լինի ընդդիմություն» ձևակերպումը վերաբերվում է նոր ձևավորվելիք ԱԺ-ին:

Էդ արտասվագոչ հղումներով, որ սպիտակ թուղթ ես սևացրել, չեր խանգարի մի հատ էլ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը կարդաիր, եթե բարդա մագիստրոս ջան, գոնե բակալավրի առաջին կուրսի «Պետության և իրավունքի տեսություն» բուհական դասագիրք կարդաիր, որովհետև գոնե ընդեղ մատչելիա բացատրում նորմի գործողությունը տարածության և ժամանակի մեջ:

Ախր դու ՍԴ-դիմելու հարցով սահմանադրական նորմեր մեկմաբանող կլասսիկ իրավաբան ես, ինչի ես սենց տկար մեկնաբանություններ անում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որ ԿԸՀ-ն մերժի ու խոսալու նոր նյութ ունենաս՞
Որ ցույց տաս, որ դու գրպանային չես ու անկախ ես գործում՞
Որ ցույց տաս, որ սահմանադրական մարմինների միջև վեճի առկայության դեպքում այն հարթելու ձևը գիտես՞
Թե սա քո ոճի մեջ ինչ-որ երրորդ ճանապարհա՞

Իսկ ավելի լավ չէր լինի էնքան շրջահայաց լինեիր Բաբաջանյան Արմանի նման գոյացության հետ «սիրախաղերի» մեջ չմտնեիր ու էսօր էլ սենց քյանդրբազություններ չանեիր»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով