«Ձեր վայրկյան առաջ հեռանալը մեզ կօգնի երկիրը փրկել».Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության զեկույցի հիման վրա այսօր հրապարակեց այն կազմակերպությունների ցուցակը (սեւ ցուցակը), որոնք իրավունք չունեն թռիչքներ իրականացնել Եվրոպական միության տարածքում։ Սրանց թվում են ՀՀ-ու գրանցված բոլոր ավիաընկերությունները, ուղղաթիռ ու անգամ…. օդապարիկ

Որ ասում ենք գրագետ ու պրոֆեսիոնալ չեք՝ վիրավորվում եք, որ ասում ենք՝ հանցավորության աստիճանի ինքնավստահ եք՝ նեղվում եք, որ ասում ենք՝ պետական կառավարումից 0 գիտելիք, փորձ ու պատկերացում ունեք, սկսում եք ձեր ձանձրալի հեքիաթը նախկինների մասին։ Կորոնավիրուսի աղետալի վիճակից բացի սա եւս մեկ խայտառակ գույն է ձեր անգրագետ դեմքի վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձեր վայրկյան առաջ հեռանալը մեզ կօգնի երկիրը փրկել: Դիլետանտները աղետ են։ Պոպուլիստ դիլետանտները՝ առավել։

Այ, սրա համար կարելի է քննադատել Տաթեւիկ Ռեւազյանին, բայց ավելի շատ՝ Փաշինյան Նիկոլին, ով մտածեց, որ պետությունը «բամբասանք» տարածող թերթի խմբագրություն է, ինքն էլ եղած լրագրողներից ամենաճարպիկը, ուստի պիտի խմբագիր աշխատի։

Հ.Գ. Կորոնավիրուսի մասով շտապ պետք է երկրում 10-14 օրով շատ խիստ կարանտին մտցնել՝ հոգալով մարդկանց կոմունալների, վարկերի ու աշխատավարձի խնդիրը։ Ձեր ձախողումներն այս դեպքում մարդկային կյանքեր են արժենում։ Մեր առջեւ սահմաններ են փակվում։ Մի հապաղեք։ Այա խնդիրն ինքն իրեն չի լուծվելու»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով