Դավիթ Անանյանը հրաժարական է տվել

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը թողնում է պաշտոնը։ «Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Անանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անանյանը ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվել էր 2018թ. մայիսից։ Մինչ այդ, նա ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով