Դատարանի բակից ոստիկանները բերման ենթարկեցին Ծառուկյանի աջակիցներից մի քանիսին

Այս պահին քաղաքացիներ են բերման ենթարկվում: Ոստիկանները թույլ չեն տալիս լրագրողներին անցնել ոստիկաննական պատնեշը՝ պատճառաբանելով, թե կխանգարվի քաղաքացիների անցուդարձը:

Ոստիկանապետ Խուդինյանը լրագրողներին առաջ թողեց միայն այն ժամանակ, երբ ավարտվեցին քաղաքացիներին բերման ենթարկելու գործընթացները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես այսօր կարող եմ ևս մեկ անգամ հաստատել, որ սա շինծու գործ է, որն իմ ելույթից հետո է եղել: Այսօր երկիրը պահվում է ֆեյքերով: Այս մասին այսօր դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ միջնորդության նիստը դեռ չի ավարտվել, դեռ քննվում է:

Ծառուկյանը հիշեցրեց, որ այս գործընթացը սկսվել է իր քաղաքական հայտարարությունից հետո, թե Կառավարությանը կազմը պետք է 100 տոկոսով փոխվի՝ տեսնելով երկրի ծայրահեղ վիճակը:

Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ դատարանը խորհդրակցական սենյակ է գնացել ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Ըստ փաստաբանի՝ չի ապահովվում այն երաշխիքը, որով դատավորի ընտրությունը պետք է պատահականության սկզբունքով լինի, սակայն դատարանը ընտրել է իր նախընտրած դատավորին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով