Ցնորամիտ բարբաջանքի և բացիլների օգտակարության մասին

Հայաստանում բացի առողջապահական կորոնավիրուսը, նաեւ քաղաքական կորոնավիրուս է տարածվում եւ դա կբերի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական ուժերի մահվան: Սա մեր հայրենիքի վարչապետի պաշտոնը զբաղացնող անձնավորության բառամթերքն է: Սա է մեր երկրի ղեկավարի գարշելի դեմքը:

Աշխարհի բոլոր երկրներում կան ընդդիմադիր ուժեր, որոնք շատ կոշտ քննադատում են օրվա իշխանությանը, նույնիսկ կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ: Բայց ոչ մի երկրում երկրի ղեկավարը իրեն չի թույլ տալիս այդպիսի լեքսիկոնով խոսել ընդդիմության հասցեին: Հիշեցնենք, որ իրականում ընդդիմությունը, թե խորհրդարանական և թե արտախորհրդարանական, կորոնավիրուսի դեմ պայքարի ամենասկզբում հայտարարել էր համերաշխության ժամանակաշրջանի մասին և պատրաստակամ էր օգնել իշխանությանը: Արվել են մի շարք առաջարկներ, կառավարությանը տրվել էր բավականաչափ ժամանակ գործի դնել իր ողջ զինանոցը այս արհավիրքի դեմ արդյունավետ պայքարելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն Փաշինյանի գոռոզ և հանդուգն կառավարությունը հարկ չհամարեց ուսումնասիրել այդ առաջարկները: Փաշինյանը և իր կառավարությունը ընտրեցին այլ ճանապարհ և հայտնվեցին քաղաքական աղբանոցում: Այո, իրականում Փաշինյանի կողմից իրեն բնորոշ ամբարտավան ոճի մեջ արտաբերած ցնորամիտ բարբաջանքը քաղաքական բացիլների և աղբանոցի մասին նկարագրում է օրվա իշխանության կարգավիճակը: Փաշինյանն այնքան է կտրվել իրականությունից, որ չի կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը: Մասնավորապես նա ասում է, որ այսօր Հայաստանը կորոնավիրուսի պայքարում անգամներ ավելի լավ ցուցանիշներ ունի քան աշխարհի ամենազարգացած երկրները, մասնավորապես մեկ միլիոն բնակչության հաշվով մահացության դեպքերի թվի առումով: Մի՞թե կա մարդ, որ հավատում է սրան: Իրական վիճակը արտացոլված է թվերով, որոնք ակնհայտ ցույց են տալիս, որ Հայաստանը, ցավոք, այդ ցուցանիշով առաջատար է մեր տարածաշրջանում: Եթե նախկինում Փաշինյանը թվաբանական աճպարարություններ էր անում վիճակագրական այնպիսի տվյալների հետ, որոնք շարքային քաղաքացիները կդժվարանային ստուգել, ապա այսօր նա այնքան հուսահատ է, որ զգալով իր ձեռքերից գնացող իշխանությունը, դիմում է ակնհայտ կեղծիքի: Փաշինյանը հարցնում է, թե ինչպես են պատերազմի ժամանակ վարվում կեղծ տեղեկություններ և խուճապ տարածողների հետ և պատասխանում է իր հարցին՝ նրանց դատում են պատերազմական ժամանակի օրենքով: Այո, ճիշտ այդպես: Փաշինյանին և իր խունտան պետք է դատել, քանի որ իրենք սկզբից մաքսիմալ անլրջացրեցին կորոնավիրուսի սպառնալիքը, իսկ այնուհետև տեսնելով, որ չեն կարողանում այն վերահսկողության տակ առնել, սկսեցին խուճապ տարածել՝ վախեցնելով հանրությանը դիմակներ չկրելու դեպքում հնարավոր ապոկալիպտիկ հետևանքներևով և մահացածների թվի աննախադեպ աճով: Հենց օրվա իշխանությունն է այս ամբողջ ընթացքում կեղծ տեղեկություններ և խուճապ տարածել: Իսկ հիմա մի փոքր ակնարկ բացիլների մասին:

Փաշինյանը հավանաբար շատ վատ է սովորել դպրոցում, քանի որ չգիտի, որ իրականում բացիլ կոչվածը շատ կարևոր դեր է խաղում բնության մեջ, մասնավորապես նրանք մասնակցում են օրգանական նյութերի հանքայնացմանը: Այսինքն, բացիլները նեխման և փտման ենթարկվող օրգանական նյութերը դարձնում են օգտակար հանածո: Այնպես որ իրականում Փաշինյանը արձանագրել է այն, ինչը տեղի է ունենում իր իսկ իշխանության հետ՝ իշխանությունը փտում և քայքայվում է: Փտող և նեխող քաղաքական ուժը կարող էր փոխակերպվել և դառնալ թանկարժեք բյուրեղ, եթե հասկանար, որ ընդդիմության քննադատությունը պետք է ի գիտություն ընդունել, որ ընդդիմության հետ պետք է համագործակցել և օգտագործել նրա ներուժը ժողովրդի առողջությունը պահպանելու և երկրի զարգացումն ապահովելու համար: Բայց ավաղ, այսօր մենք ունենք իշխանություն, որը հրաժարվում է գիտակցել, որ նեխման և փտման պրոցեսը վաղուց սկսվել է արդեն և իրենց այլևս ոչինչ չի օգնի:

Պատմության աղբանոցում շատ շուտով հայտնվելու է Փաշինյանը իր գլխավորած կառավարության հետ միասին և այդ աղբանոցի վրա ամուր կափարիչ կդնի ոչ թե ընդդիմությունը, այլ հենց ինքը ժողովուրդը, որին Փաշինյանը անամոթաբար խաբել է: Ժողովուրդը արդեն իսկ անում է դա իր հստակ, աներկբա և աներեր վերաբերմունքով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նատայլա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով