Չինաստանից Հայաստան են մատակարարվել 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, ինչպես նաև հեղուկ թթվածնային համակարգեր. Նիկոլ Փաշինյան

Չինաստանից Հայաստան են մատակարարվել 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի և Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են հետևյալ 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց,
– Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն,
– Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ:

Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Ոստիկանության հոսպիտալի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կենտրոնացված թթվածնային կայանները:

Հայաստան են ժամանել նաև հեղուկ թթվածնային համակարգերը` Սպիտակի, Արտաշատի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Նորքի Ինֆեկցիոն ԲԿ-ների համար:

Բոլոր գնումները իրականացվել են պետական բյուջեի միջոցներով»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով