Չեմ զարմանա, եթե Աննան ու Նիկոլը վաղվանից սկսեն մեղադրել ժողովրդին, որ բավարար քանակով չեն թեստավորվում.Կարեն Վրթանեսյան

Աննա Հակոբյանը մասնակցել է. «Կին քաղաքական առաջնորդներն ընդդեմ պոպուլիզմի» համաժողովի։

Հավատացի՞ք։ Բայց կատակ եմ անում։ Համաժողովի անունը մի քիչ այլ էր, թեպետ ըստ էության տարբերություն համարյա չկա. նա մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդները՝ որպես թեստավորման ջատագովներ. թեստավորելը կհաղքի կովիդը» («Female political leaders as champions for testing: Test to Exit COVID-19») համաժողովին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա անթաքույց ցինիզմի այնպիսի գոհար է, ինչպես, եթե Նիկոլն ընդդեմ պոպուլիզմի միջազգային կոնֆերանսի մասնակցեր։

Չեմ զարմանա, եթե Աննան ու Նիկոլը վաղվանից սկսեն մեղադրել ժողովրդին, որ բավարար քանակով չեն թեստավորվում։

Հ.Գ. Ու նաև անհասկանալի էր, թե Աննա Հակոբյանն այդ երբանից է «քաղաքական առաջնորդ», բայց դա մի կողմ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

#երեսպաշտությանՍիմֆոնիա

Կարեն Վրթանեսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով