Ցավում եմ, որ վարչապետը վարակի տարածման պատասխանատվությունը փորձում է դնել լրատվամիջոցների վրա․ Բորիս Նավասարդյան․ ArmDaily.am

Ես կարծում եմ, որ սխալ էր արտակարգ դրություն հայտարարելուց հետո սահմանափակումներ մտցնելը, այն էլ այդքան խիստ էին սահմանափակումները, իսկ, որ հանվել էին այդ սահմանափակումները՝ դա շատ ճիշտ որոշում էր, քանի որ այդ սահմանափակումները արդյունվետ չէին կարող լինել և լրատվական հոսքերի վերահսկողության անիմաստ զբաղմունք է դա մեր պայմաններում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն, անդրադառնալով ԱԺ-ում 2019-ի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետին, թե «Արտակարգ դրության պայմաններում, երբ կորոնավիրուսի հետ կապված խոսքի ազատության սահմանափակումներ էին մտցվել էին՝ անսալով քննադատություններին ու հորդորներին, այդ սահմանափակումները վերացվեցին։ «Եվ այսօրվա իրավիճակի կարևորագույն պատճառներից մեկը հենց դա է, որ ասում եք՝ ի՞նչ եք սխալ արել, հենց դա ենք արել սխալ, ձեր հորդորներով, նաև ժողովրդավարական կառույցների հորդորներով»,-ասել էր վարչապետը:

Նավասարդյանի դիտարկմամբ՝ սահմանափակումները հանելը շատ ճիշտ որոշում էր։ «Եւ ես ցավում եմ, որ իրավիճակը գնահատելով՝ վարչապետը վարակի տարածման պատասխանատվությունը փորձում է դնել լրատվամիջոցների վրա»,-ասաց Նավասարդյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով ՏՄՊՊՀ-ի՝ լրատվամիջոցներին ուղարկված հարցաշարին, թե ինչքա՞ն գովազդ ունեն, ովքե՞ր են գովազդատուները՝ Նավասարդյանն ասաց, որ կա տպավորություն, կարծիք, կամ, միգուցե, հիմնավորված կասկած, որ Հայաստանի գովազդային շուկայում մենաշնորհային երևույթներ կան և այդ մենաշնորհային երևույթները ուսումնասիրելու համար որոշ տեղեկություններ են պետք հավաքել, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն։ «Ինչ-որ տեղ ես այդ միջոցները իրավաչափ եմ համարում, եթե իհարկե, դրանցից ճիշտ հետևություններ անեն և ոչ թե, ոչ կոմպետենտ հետևանքներ դա ունենա։ Կարծում եմ՝ այո, գովազդների տրամադրման ուղղությամբ մենք միանշանակ երկար տարիներ մենաշնորհային մեխանիզմներ ենք ունեցել, որպեսզի գովազդային հոսքերը գնան այն լրատվամիջոցներին, որոնց ձեռնտու էր, որ ավելի շատ եկամուտներ ստանան իշխանական վերնախավը։ Ենթադրում եմ, որ այդ մենաշնորհային երևույթները կարող են մինչև այսօր էլ տեղ գտնել գովազգային շուկայում և դրանց հաղթահարման համար հանձնաժողովը պարտավոր է համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել և միջոցներ ձեռնարկել։ Այստեղ իմ միակ մտահոգությունը կարող է լինել, որ ընդհանրապես լրատվամիջոցների հետ, այդ բոլոր նախաձեռնությունները ոչ կոմպետենտ ձևով էին կազմակերպվում և այստեղ էլ այդ կարգի ռիսկեր կարող են լինել։ Դրա համար մենք շատ ուշադիր հետևում ենք այդ գործընթացներին»։

Դիտարկմանը, թե արդյոք բացառապես գովազդային հոսքերի մասի՞ն է միայն խոսքը, թե նպատակ կա վեր հանելու ֆինանսավորման այլ աղբյուրներից լրատվամիջոցների սնվելու հնարավոր տարբերակները՝ Նավասարդյանն ասաց, որ այն տվյալները, որ պահանջվում են լրատվամիջոցներից՝ դժվար թե այլ բաների հետ կապ ունենան, թեև հասկանալի է, որ մենաշնորհացումը շուկայի որոշ չափով կապված է նաև քաղաքական ազդեցությունների հետ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով