ԲՀԿ նիստն ավարտվեց. կպահանջեն Փաշինյանի և կառավարության հրաժարականը,«Ժողովուրդ»

ArmLur.am-ի տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները պահանջելու են ամբողջ կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Ավելի  վաղ  կայքը  գրել  էր, որ այսօր հանդիպում է տեղի ունենալու՝  իրենց հետագա անելիքները քննարկելու համար: Պատգամավոր Շաքե Իսայանը ևս հաստատել էր նիստ ունենալու մասին տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ArmLur.am-ի տեղեկություններով, հանդիպումն ավարտվել է, որի ժամանակ էլ քննարկել են նաև այդ հարցը: Պատգամավոր Շաքե Իսայանից կրկին անգամ հետաքրքրվեցինք՝ արդյոք նիստի ժամանակ քննարկվել է կառավարության հրաժարականի հարցը, և իրենք բարձրաձայնելու են այդ մասին, թե` ոչ: Իսայանը ի պատասխան հայտնեց, թե Գագիկ Ծառուկյանն արդեն անդրադարձել է այդ հարցին՝ ասելով, թե կառավարությունը պետք է փոխվի 100 տոկոսով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով