Բաքվի «նախիջևանյան առաջընթաց» օպերացիան՝ Փաշինյան-Ալիև համաձայնության արդյու՞նք.Գագիկ Համբարյան

 

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր հերթական տեսաուղերձի ժամանակ անդրադարձավ 2018 թ-ի ամռանը Նախիջևանի հյուսիս-արևելքում ադրբեջանական բանակի դիրքերի առաջխաղացմանը, որը, ըստ Մինասյանի, Փաշինյան-Ալիև համաձայնության արդյունք էր…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասեմ, որ նախկին նախագահի փեսան այնքան էլ մեծ գաղտնիք չբացահայտեց, քանի որ հետհեղափոխական էյֆորիա ապրող հայաստանյան հասարակության մեջ էլ այդ ժամանակ կային մարդիկ, որոնք շատ խիստ կասկածի տակ դրեցին այն հանգամանքը, որ Նախիջևանի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանցիները շատ հեշտ կարողացել էին դիրքային առաջխաղացում արձանագրել՝ չհանդիպելով հայկական կողմից որևէ հակաքայլի… Հայ-ադրբեջանական հակամարտությանը ծանոթ մասնագետները զարմացած էին մեր պասիվությունից… Հիշեցնեմ, որ առաջին անգամ 2018 թ-ի մայիսի կեսերին, երբ Փաշինյանն արդեն վարչապետ էր, ԶԼՄ-ներում հայտնվեցին կցկտուր տեղեկություններ, որ Նախիջևանի տարածքում, մեր Արենիի ուղղությամբ ադրբեջանական բանակն առաջ է բերել իր դիրքերը… Հետագայում, մայիսի 31-ին razm.info-ում լույս տեսավ մի հոդված՝ մանրամասն քարտեզով, թե որտեղ և ինչ խորությամբ են ազերի ասկյարները Նախիջևանի տարածքում առաջ բերել իրենց դիրքերը՝ խնդիրներ ստեղծելով մեր դիրքապահներին և Հայաստանի տարածքում գտնվող մեր բնակավայրերին, որոնք նրանք մինչև 2018 թ-ի մայիսը չէին վերահսկում… Չնայած հայկական կողմի այն բոլոր պնդումներին, որ ազերիների առաջխաղացումն իրենց իսկ տարածքում որևէ վտանգ չի ներկայացնում, մեզ համար հօդս ցնդեցին, երբ 2018 թ-ի սեպտմբերի 15-ին ազերիները կրակեցին Արենիի այգիների ուղղությամբ…

Իսկ արդեն 2018 թ-ի նոյեմբերի սկզբին ավստրիական հայտնի Bellingcat առցանց պարբերականում լույս տեսավ ցեղասպանագետ Մասիս Ինգիլիզյանի հոդվածը, որտեղ վերջինս սիրողական Planet Labs-ի արբանյակային լուսանկարների հիման վրա բացահայտել էր, որ, բացի մայիսին արձանագրած առաջխաղացումից, ազերիներն աշնան առաջին ամսին ևս մեկ դիրք են ստեղծել և ստիպել են հայկական կողմին լքել իրենց դիրքը՝ դրանով ամրապնդելով իրենց ներկայությունը այդ գոտում, ինչպես նաև կատարել են լայնածավալ ենթակառուցվածքային շինարարական աշխատանքներ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը լռում էր և երբ մի անգամ լրագրողներից մեկը հարցրեց, թե նա ինչպես կմեկնաբանի Նախիջևանում ազերիների առաջխաղացումը, վերջինս խառնվեց իրար և իրեն բնորոշ էժանագին պատասխան տվեց, ըստ որի, իբրև թե, ազերիներն իրենց դիրքերը առաջ են բերել, երբ նա վարչապետ չէր… Փաշինյանի այս հայտարարությունը կեղծ էր և այդ ժամանակ արդեն ես հավատացած էի, որ Նախիջևանի հյուսիս-արևելքում ազերի-ասկյարների առաջխաղացումը, թեկուզ և իրենց տարածքում, Փաշինյան-Ալիև համաձայնության արդյունք է, ինչի մասին այժմ ասաց նաև Միքայել Մինասյանը…

Սա ևս մեկ ապացույց է, որ Նիկոլի նման էգոիստ և պետական մտածելակերպից զուրկ քաղաքական գործիչը, իր իշխանությունը և սեփական շահերը վեր դնելով Հայաստանի շահերից, ամեն ինչի ընդունակ է…

Քաղաքագետ Գագիկ  Համբարյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով