«Բագրատյանը արել է զգոնության կոչ».Վազգեն Սաղաթելյան

Բագրատյան Հրանտը երեկ եթերում ասել է, որ եթե ինքը լիներ Ալիևի տեղը՝ մի 3-4 ամսից կհարձակվեր Հայաստանի վրա, կորոնավիրուսի հետ կապված վիճակի պատճառով։

Այդ մասին այսօր գրում Арутюн Мнацаканян -ը, նշելով որ կծեծեր Բագրատյանին, քանի որ թշնամուն «իշմար» ա տալիս և այլն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դրանից մոտ կես ժամ հետո գրեթե նույն բանն է գրում «իմքայլական» պատգամավորներից մեկը, ավելացնելով, որ «Բագրատյանի տեսակը» արդեն երկու տարի է Ալիև է հանդիսանում երկրի ներսում (հավանաբար ակնարկելով ընդդիմության մի մասը):

Բագրատյանին պաշտպանելու որևէ ցանկություն չունեմ, բայց էս տեսակ «անալիտիկան», մեղադրանքներն ու հատկապես «իմքայլականների» պոպուլիստական հայտարարությունները (ով Նիկոլի հետ չի՝ ժողովուրդ չի, ով էլ ժողովուրդ չի՝ ներքին Ալիև ա) ստիպում են արձագանքել։

Եկեք հասկանանք ինչ է ասել կամ արել Բագրատյանը։ Արդյո՞ք ինքը տվել ա ինչ-որ նոր տվյալ, որը կօգներ թշնամուն, որ մենք էլ իրեն թշնամի համարենք։ Կորոնավիրուսի հետ կապված մեր խայտառակ վիճակը (որի թիվ 1 պատասխանատուն հենց «իմքայալականներն» են) հայտնի չէ՞ մեր թշնամուն ըստ ձեզ։ Թե՞ վիճակը հայտնի է, բայց չգիտեն ինչ կարելի ա անել դրա հետ, մեկ էլ տեսնում են Բագրատյանը սենց բան ա ասում ու թե բա. «Արա բայց ճիշտ ա ասում էս գյադեն, էս իրավիճակում կարելի ա հարձակվել հայերի վրա վպրինցիպե»։ Տենց կարծիքի եք հա՞ Ադրբեջանի մասին Դուք։ Ըստ Ձեզ ուրեմն իրոք կա հավանականություն, որ Բագրատյանի կարծիքը ադրբեջանցիների հնարավոր գործողությունների մասին կարող է ծնել այդ գործողությունները հա՞։ Տղերք, եկեք մի հատ էլ սրա վրայով անցեք ու թարգեք էլի, լուրջ խնդալու ա։ Մեկ ուրիշ բան էլ։ Փաստացի որևէ տեղեկատվական օգնություն Բագրատյանը ադրբեջանցիներին չի տալիս, 0 ավել բան գիտեն իրանք էս խոսքից հետո։ Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ Նիկոլը ի լուր աշխարհի լայվով հրապարակեց երկրի սաղ զապասները, թե որ ապրանքից ինչքան ունենք ու ինչքան ժամանակի կհերիքի։ Դա նո՞ր տեղեկություն ա մեր թշնամու համար։ Այո։ Կօգնի՞ դա իրեն եթե որոշի հարձակվել՝ միանշանակ։ Հիմա ո՞վ ա թշնամուն իշմար տալիս ու ո՞վ ա ներքին Ալիևը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Փաստացի, Բագրատյանը արել է զգոնության կոչ, այո, գուցե ոչ այդքան հաջող, բայց ամեն դեպքում։ Խորհուրդ կտայի իշխանական փոքրիկ բարեկամներին պոպուլիստական բաներ խոսելու փոխարեն մտածել թե ինչպես պետք է հաղթահարենք իրավիճակն ու դրանից բխող հնարավոր ռիսկերը, թե չէ «ադրբեջանցին ուշ շունն է» սցենարը կարող է ունենալ ոչ այդքան հաջող ընթացք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով