Այսօր վարչապետի լայվը, կորոնավիրուսի դեմ ձախողվող պայքարում մեղավորների փնտրտուքի ու անհատական պատասխանատվության մասին էր

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այնուամենայնիվ, դիմակդ դի՛ր, սիրելի հայրենակից.

Այսօր վարչապետի լայվը, կորոնավիրուսի դեմ ձախողվող պայքարում մեղավորների փնտրտուքի ու անհատական պատասխանատվության մասին էր։ Ճիշտ է ասում Փաշինյանը, որ մեր ժողովուրդը կարգուկանոն չի պահում, որ ժողովուրդը կառավարության ու պարետատան որոշումներին չի ենթարկվում, և չի հարգում դրանք։ Իսկ առանց դրա՝ վիրուսի դեմ պայքարը չի հաջողվելու։ Բոլորս պետք է պատասխանատվություն վերցնենք՝ առանց բացառության։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վստահ եմ, որ սա գիտակցում է յուրաքանչյուր մարդ, թեկուզև բնազդաբար։ Գիտակցում է, որ վարակը վտանգավո՜ր է, բայց պահանջներին չի հետևում, ինչու՞։ Իսկ մի գուցե չի՞ հավատում, կամ չի՞ վստահում։ Գուցե սոցիալական բեռն ավելի՞ ծանր է, քան վարակի վտանգը։ Իսկ գուցե՞ մարդիկ ընդհանրապես ապագայի համար են սկսել անհանգստանալ։

Սովորաբար նորմալ մարդը խուսափում է վախի, անորոշության ու անկայունությունների մթնոլորտից։ Վիրուսի ստեղծած վախն ու անկայունությունները՝ մտածող մարդկանց մոտ բազում այլ հարցեր են առաջ բերում։ Սեփական դատողությունների պակաս մեր ժողովուրդը երբեք չի ունեցել։

Միայն մանիպուլիացիայի ենթարկված մարդիկ են ապրում ուրիշի ուղեղով։ Փաշինյանը ցանկանում է, որ մարդիկ շարունակեն ապրել իր պատկերացրածով։ Որ ինչպես մի ժամանակ էր՝ 8։15 փողոցները փակեն, 9։30 դատարանները փակեն, 10։20 հավաքվեն հրապարակում, երբ ասեն՝ գոռան «դըմփ, դըմփ հու», երեկոյան 20։00 շերեփ խփեն և այլն։ Բայց դա մի փուլ էր մեր կյանքում, որն անցավ։ Հիմա շատ մարդիկ իրատես են, ու պրագմատիկ։ Իսկ դա նշանակում է, որ կառավարության համար եկել է բազմաթիվ պրոբլեմների հետ առերեսվելու ժամանակը։ Այնինչ կարելի էր խելացի լինել, և խուսափել շատ ու շատ խնդիրներից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարդիկ հազար ու մի դարդեր ունեն, որոնց դեմ նույնիսկ կորոնավիրուսը ոչինչ անել չի կարող։ Եվ այդ խնդիրների լուծման իրենց մեթոդները հաճախ նաև անտեսում են համավարակի պահանջները։

Ցավալի է, բայց փաստ։

Հ.Գ. Այնուամենայնիվ, դիմակդ դիր, սիրելի՛ հայրենակից։ Դա անհրաժեշտ է, և ոչ բավարար»։

https://www.facebook.com/artakzakaryanrpa/posts/2524474214530819

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով