Այսօր Նիկոլ Փաշինյանը հաճախակի տարբեր իրավիճակներում մեղքը գցում ժողովրդի՝ ՀՀ քաղաքացիների վրա…

Խոսվում է ժողովրդի անպատասխանատվության, անկարգապահության և օրենքներին, օրինականությանը չենթարկվելու մասին:

Ներկա վարչակազմը հավանաբար հիշողության կորուստ ունի՝ բարեկեցիկ ապրելուց և դելիկատեսներով սնվելու արդյունքում սկսել է տառապել ամնեզիայով: Հիշեցնեմ այս «մանկուրտներին», որ քաղաքացին օրինապահ, կարգապահ և պատասխանատու էր մինչ ձեր հեղաշրջման գործընթացներ կազմակերպելը, մինչ ամենաթողության մթնոլորտ ստեղծելը, մինչ ձեր կողմից հրահրվող, կազմակերպվող գործադուլները, դասադուլները, պետական և մասնավոր տնտեսական ու զանազան այլ կառույցների գործունեությունը ձախողելը, կազմալուծելը, պետական հատուկ պահպանության տակ գտնվող կառույցի՝ Ռադիո տան վրա հարձակում գործելն ու դուռը ջարդելը, նույնիսկ մանկապարտեզների և դպրոցների մոտ սորոսածին, սորոսական վերապատրաստում անցած հատուկ խմբերով պիկետներ կազմակերպելն ու աշխատանքները ձախողելը, արագաչափերը ներքնաշորերով անօրինական ծածկելը, ճանապարհները ձեր ակտիվիստներով, աղբով ու աղբարկղերով փակելը, դատարանները շրջափակելը:
Մի խոսքով՝ դուք այդ շրջանում և հետագա ձեր ողջ գործունեությամբ, աջուձախ ՀՀ քաղաքացուն օրինախախտման դասեր եք տվել և դեռ տալիս եք: Միայն ՍԴ-ի հետ կապված անօրինական հանրաքվեի կազմակերպումն ու հետո հանրաքվեն չեղարկելը դրա վառ ու ցայտուն օրինակներից մեկն է…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ հիմա պետական կառույցների ապաշնորհության, անկազմակերպվածության, կարևորն անկարևորից զատելու անկարողության, քաղաքական պատվերներով իրավապահներին ծանրաբեռնելու արդյունքում և տնտեսությունը կոլապսի հասցնելու, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը ձախողելու ողջ պատասխանատվությունը փորձում եք գցել ժողովրդի վրա ու սպառնում հատուկ ջոկատայիններով՝ նաև մոռանալով, որ դուք դա արդեն հաջողությամբ կիրառել ու փորձարկել եք ձեզ իշխանության բերած այդ նույն քաղաքացիների նկատմամբ:
Ամնեզիայի հետ նաև՝ ամեն ինչ շրջելու, այլ կերպ ներկայացնելու, արդարանալու և թիմակիցներին արդարացնելու մեծ վարպետություն ու տարաբնույթ և բազմակի ստանդարտներ կիրառելու վարպետ եք…

Ժողովուրդը չի մեղավոր, այլ ձեր վարչակազմը՝ վերևից ներքև, իր ողջ սորոսավարակ կառույցներով…
Իսկ հիմա էլ Սևանի օդից արևահարված, կարմրած դեմքով լայվ եք մտնում ու փորձում կարգուկանոն պահանջել և օրինականության դասեր տալ: ՀՀ քաղաքացին արթնացել է ներարկված էյֆորիայից ու արդեն սթափ տեսնում է ամեն ինչ ու այլևս չի հավատում ձեր Գյուլնազ տատի հեքիաթներին…
Բարի եղեք հանգիստ ու խաղաղ հեռանալ, ինչպես հեռացան նախկինները, որոնք նույն պես չէին վայելում ժողովրդի վստահությունը…
Եվ որքան շուտ հեռանաք, այնքան լավ…

Ռոբերտ  Մելքոնյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով