Սերժ Սարգսյանի ապտակը շատերին ուշքի կբերի

Այսօր ամբողջ ազգով լսեցինք, թե ինչպես է Փաշինյանի սրտին տիրացած Ալիևը օգտագործում նույն Փաշինյանի ստի և կեղծիքի վրա հիմնված հռետորաբանությունը և Հայաստանի Հանրապետության քսան տարվա պատմությունը ամոթի պատմություն անվանում:

Մասնավորապես նա պնդում էր, որ 1998-2018 թվականներին Հայաստանում իշխանությունը գտնվում էր հանցագործների ձեռքում: Տրամաբանական կլիներ, որ այդպիսի սկանդալային և մանիպուլատիվ արտահայտություններին առաջինը արձագանքի ՀՀ ԱԳ նախարարությունը: Քավ լիցի, ՀՀ ԱԳՆ-ն ըստ ավանդույթի ն մինչև աշխատանքային օրվա ավարտ և հետո հանդես եկավ աշխարհացունց հայտարարությամբ, որին կանդրադառնանք ստորև:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջինը Ալիևի հիվանդագին էմոցիոնալ նոպայի հետևանքով արտաբերած բարբաջանքներին արձագանքեց ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը: Իր ուղերձում Ս.Սարգսյանը շառաչյուն ապտակ հասցրեց Ալիևին՝ հատկապես ադրբեջանական լվացքատանը և ժողովրդավարության հետ աղերս չունեցող կառավարման համակարգին անդրադառնալով: Դարձյալ ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը բառացիորեն աչք է փակում ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայկական և հայատյաց հայտարարությունների վրա, իսկ ՀՀ 3-րդ Նախագահը, ինչպես և Զագրեբի համաժողովի և վերջերս տեղի ունեցած ԵԺԿ հեռուստակոնֆերանսի ժամանակ ունեցած ելույթներում, ամեն ինչ կոչում է իր անուններով և պաշտպանում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը:

Այն, որ Փաշինյանը ոչ մի կերպ չի արձագանքում իր սրտի կիրթ և կառուցողական գործընկերոջ հակահայկական հայտարարություններին, արդեն նորություն չէ, նա 2018 թվականից ի վեր ոչ մի անգամ դա չի արել: Փախարենը ունեցանք Փաշինյանի խոսնակի պատասխանը, որը կայուն տպավորություն էր ստեղծում, որ այդ երիտասարդ աղջիկը համատեղում է ՀՀ վարչապետի մամլո քարտուղարի պաշտոնը Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղարի պաշտոնի հետ: Բովանդակությանը չենք արդնադառնա, քանի որ նրա գրառումներն երբեք առանձնապես չեն փայլել խորությամբ:

Անդրադառնանք միայն այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի մամլո քարտուղարը արձագանքում է ոչ թե Ալիևի խոսքերին, այլ Սերժ Սարգսյանի խոսքերին: Ի դեպ, նույն խոսնակը ոչ մի կերպ չի արձագանքել բոլորովին վերջերս Ալիևի կողմից արված այն հայտարարությանը, որ մաքսանենք ծխախոտի հետևում կանգնած է անձամբ ՀՀ վարչապետը: Արձանագրենք, որ վարչապետը փաստորեն Սերժ Սարգսյանի խոսքերից ավելի շատ է նեղվում և վախենում, քան Ալիևի խոսքերից: Նույնիսկ Գոհար Աբաջյանը հասցրեց գրառում կատարել այս իրադարձությունների վերաբերյալ, իսկ ԱԳՆ-ն դեռ լռում էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ ահա, ժամը 19:30 կողմիրը ԱԳՆ մամլո խոսնակը հրապարակեց մեր պատասխանը Չեմբերլենին… Ոչ մի խոսք նման հայտարարությունների անթույլատրելիության մասին, ոչ մի դատապարտող խոսք: Ընդամենը ակնարկ այն մասին, որ Ադրբեջանը իբր նախանձում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին ու դրանով են պայմանավորված պաշտոնական Բաքվի այսպիսի հայտարարությունները: Հատուկ ՀՀ վարչապետի պաշտենում հայտնված Խելագար Գլխարկագործի մամլո քարտուղարի և լղոզված և ոչինչ չասող պաշտոնական հայտարարություններ հրապարակելու առումով աշխարհի չեմպիոնի կոչմանը արժանացած ՀՀ ԱԳՆ համար հստակեցնենք՝ Ալիևի լեզուն երկարել է, որով հետև 1998-2018 թվականների ընթացքում այդ նույն մարդու լեզուն մնացել էր Հայաստանի Հանրապետության անթերի դիվանագիտական կեցվածքի և դիրքորոշման ծանրության տակ: Ավելին, որոշ գնահատականներով 2018 թվականի հունվարին Ալիևը հայկական դիվանագիտության շնորհիվ այնպիսի փակուղու մեջ էր հայտնվել, որ պարտադրված էր պաշտոնապես ընդունել Արցախի անկախ կարգավիճակը և այդպիսով վերջ դնել տասնամյակներ տևող այս հակամարտությանը: Ավաղ, հայտնվեց հեղափոխական Նիկոլ Փաշինյանը և 2018 թվականի մայիսից ի վեր Ալիևի լեզուն այնքան է երկարել ՀՀ օրվա իշխանության թեթև ձեռքով, որ այսպիսի սանձարձակ հայտարարություններ է հնչեցնում:

Սակայն Հայաստանի Հանրապետության պատասխանը մնում է նույնը՝ եթե Ադրբեջանը պատերազմ է ուզում, պետք է պատրաստվի քաղաքներ և տարածքներ կորցնելու: Ու բոլորովին կապ չունի, որ պաշտոնական Երևանը, որն այսօր ներկայացված է լավագույն դեպքում դիլետանտներով, իսկ վատագույն դեպքում՝ ակնհայտորեն հակահայկական դիրքորոշում ունեցող պետական և քաղաքական գործիչներով, այլ կարծիք ունի: Նշենք, որ Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան լկտի գրառման պատասխանը չուշացավ: Սերժ Սարգսյանի գրասենյակը հրապարակեց իր արձագանքը, որով ևս մեկ ապտակ հասցրեց Փաշինյանի ռուպոր և Ալիևի պաշտպան աշխատող Գևորգյանին: Ամփոփելով, հիշեցնենք, որ ուրիշներին 5-րդ շարասյուն անվանելուց առաջ օրվա իշխանությունը լավ կանի հիշի, որ վարչապետի կինն էր Ալիևի տիկնոջը հրավիրում Ստեփանակերտում թեյ խմելու և մուղամ լսելու, որ ձեր կողմից բազմիցս շահարկված 80-ականների զենքի թեման բազմիցս հերքվել է և որ այդ զենքով Հայաստանը միշտ կռվել ու հաղթել է, որ օրվա իշխանության ներկայացուցիչների մեծ մասն է իրենց գերագույնի գլխավորությամբ տարիներ շարունակ կասկածելի օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորվել:

Մի խոսքով, «դուխով» գլխարկը չի փրկի:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով