Արցախում կորոնավիրուսի ևս մեկ դեպք է հաստատվել. ընդհանուր դեպքերը 114-ն են, մեկուսացված է 68 քաղաքացի

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, COVID-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի բնակչի մոտ, որը մեկուսացված էր շուրջ 2 շաբաթ և նախօրեին իրականացված թեստավորման արդյունքը դրական էր: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Այսպիսով` կորոնավիրուսի մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը 114-ն են, մեկուսացված է 68 քաղաքացի, թեստավորումների քանակը 1828 է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով