Արցախում Արայիկ Հարությունյանի կոնսենսուսային վերջին նշանակումները ՌԴ-ում շատ վատ են ընկալվել.«Իրատես»

«Ասում են, թե ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի կոնսենսուսային վերջին նշանակումները, հատկապես ԱԳ նախարարի պաշտոնում՝ Մասիս Մայիլյանին, Ռուսաստանում շատ վատ են ընկալվել:

Էլ ավելի վատ է ընկալվել Մասիս Մայիլյան-Արմեն Գրիգորյան «ցերեմոնիալ» հեռախոսազրույցը, որով սորոսական «շկոլան» փորձել է ցուցանել իր «անմահությունը», և դա այն դեպքում, երբ Ռուսաստանն անվերջ հասկացնում էր հայկական կողմին, որ իրենք պրոբլեմ ունեն թե՛ Սամվել Բաբայանի (որն էլ արդեն Արցախում ԱԱԽ քարտուղար է), թե՛ Մայիլյանի հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին՝ Ռուսաստանը ցայս պաշտոնապես չի հերքել Ռուսաստանում վերջիններիս անցանկալի անձ լինելու, Ռուսաստան մուտքի արգելափակման տեղեկությունը` այդ նշանակումները փաստացի դեմարշ համարելով Ռուսաստանի դեմ, որի իրական հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով