Արարատ Միրզոյանն իր ընտանիքի անդամների հետ միասին կորոնավիրուսի թեստ է հանձնել

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ երեկոյան իր ընտանիքի անդամների հետ միասին կորոնավիրուսի թեստ է հանձնել, բոլորի թեստերի պատասխանները բացասական են։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի բարեկամներ, տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ես եւ ընտանիքիս անդամները եւս նոր կորոնավիրուսի թեստ ենք հանձնել։ Քիչ առաջ ինձ տեղեկացրեցին, որ բոլորիս թեստերի պատասխանը բացասական է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առողջություն եմ մաղթում բոլորին»,- գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով