«Անկեղծ ամաչում եմ, որ ` Գերագույն գլխավոր հրամանատար կոչումը քեզ վրա է».Գարիկ Ուրումյան

1992-ից սկսած մարդկանց վրա սուտ հոդվածներ էր գրում։ Այնքան գրեց, որ այդ կեղծիքներով եկավ հասավ վարչապետ, բայց մինչ օրս չհասկացավ, որ երկրի ղեկավար լինելը դա նույն բանը չէ, ի’նչ լրագրող լինելը, որ մարդկանց վրա գործ կարելով երկիրը չես զարգացնի, հերոսներին զրպարտելով հայրենի հողերը չես պահի ու պահպանի, մարդկանց կեղծիքներ ներարկելով տնտեսությունը չի զարգանա, փնթի պահվածքով և խոսելաոճով միջազգային հարաբերությունները չեն լավանա։

Նիկոլ դու այդպես էլ լրագրողից չդարձար ղեկավար։ Ներաշխարհդ փոխել չկարողացար։ Միջազգային վատ հարաբերություններից բացի, ներքին վատ հարաբերություններ ստեղծեցիր։ Քո գլխավորությամբ անպատասխանատու քայլերով` այսօր երկիրս շա’տ ծանր վիճակում է գտնվում, որի պատասխանատուն դու’ ես։ Քեզ միայն մնում է հոժարակամ հրաժարական տալ` կարևորը անցնցում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Անկեղծ ամաչում եմ, որ ` Գերագույն գլխավոր հրամանատար կոչումը քեզ վրա է։

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ Ուրումյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով