Անհարգե՜լի անգրագետներ քննադատելը նորմալ է

Եթե ես հրապարակային իմ նախաձեռնությամբ որեւէ մեկի կամ խմբի հասցեին փողոցային խուլիգանին բնորոշ բառապաշար օգտագործեմ, ապա իմացեք, որ դա ցույց կտա բացառապես իմ մակարդակը։ Իմ դաստիարակությունը։ Արժեհամակարգը։ Շրջապատը։ Ընկերներիս մակարդակը։ Դրանից վիրավորանքի սուբյեկտը առանձնապես չի տուժի, եթե չշահի։

Հիստերիկ անկանոն շարժումները գիտե՞ք ինչի հետեւանք են։ Տղաներին եւ աղջիկներին թվացել է, որ ժողովուրդը իր գլխին սրանց հավերժ կամ էդպես մի 5-10 տարի շեֆ է կարգել ու հիմա՝ իրենք ինչ ուզեն կանեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ով իրենց քննադատում է՝ մանիակալ դեպրեսիվ փսիխոզի՝ պասիվ հետապնդվողի կերպարի մեջ աջ ու ձախ բղավում են։ Ասում ես՝ մարդիկ փող չունեն, ասում են՝ աաայ նախկիները թալանածի համար են անհանգիստ, ասում ես՝ ձեր անգրագիտության պատճառով ավիացիան ընկավ սեւ ցուցակ, ասում են՝ աաայ նախկինները թալանածի համար են անհանգիստ, ասում ես՝ արտակարգ դրությունը ձեւական է՝ ասում են՝ աաայ նախկինները անհանգիստ են , ասում ես՝ անլուրջ էիք վերաբերվում կորոնավիրուսին ասում են՝ նախկիններն անհանգիստ են, ասում ես՝ հանրաքվեն հակասահմանադրական է՝ ասում են աաայ նախկիները թալանի համար անհանգիստ են, ասում ես՝ հայհոյանքից մի բողոքեք դա ձեր «շնորհքն» է՝ ասում են՝ աաայ նախկինները անհանգիստ են։
Նախ՝ նախկիններից որոշների չափ խելք, հայրենասիրություն ու նվիրում ունեցեք։ Ու Բոլորին անվանարկել չեք կարող, չի ստացվի։ Երկրորդ՝ ձեր թալանով ու ձեր կողքը ծվարած նախկինների «դարդով» զբաղվեք։

Անհարգե՜լի անգրագետներ քննադատելը նորմալ է։ Աննորմալ է սվիններով դա ընդունելը։ Իշխանության ձգտելը նորմալ է։ Միշտ։ Բոլորի կողմից։ Աննորմալ է քրեական գործերով սպառնալը։ Ձեր առջեւ ոչ ոք երդում չի տվել, որ ձեր «առինքնող վսեմության» ու «պարգեւավճարային» թագ ու պսակի դեմ չի ոտնձգի։

Արփինե Հովհաննիսյանի  ֆեյսբուքյան  էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով