Թե բա եթե Վեհափառը չի կարողանում առանց թիկնապահների շրջի սեփական ժողովրդի մեջ….
Իսկ այսօր Նիկոլը ավելի մեծ թվով թիկնապահներով ա շրջում Երևանում, քան ասենք Պուտինը՝ Մոսկվայում, նույնիսկ սնայպերներով ա շրջում ժողովրդի Նիկոլը էդ նույն ժողովրդի մեջ…
Նույնիսկ Ալեննա ոստիկանի ուղեկցությամբ շրջում, և սա այսպես կոչված հեղափողությունից ընդամենը երկու տարի անց, բա որ մի տարի էլ մնաք, արդեն իսկանդերո՞վ եք շրջելու….
Իմ խաբված և օգտագործված ժողովուրդ…
Ալեն, քո ու Նիկոլիդ սերմանած ատելության արդյունքում արդեն երկու տարի ա ինձ էլ են ահաբեկում, բայց ես, ինչպես միշտ, հիմա էլ միայնակ եմ շրջում, քանզի չեմ խաբել իմ ժողովրդին և ցանկացածի աչքերի մեջ նայելով կարող եմ իմ ամեն խոսքը հիմնավորել, իսկ դուք շատ մոտ ապագայում ամաչելու եք փողոց դուրս գալ, եթե իհարկե որոշեք մնալ և ապրել ձեր իսկ կողմից լկտիաբար խաբված և օգտագործված ժողովրդի կողքին…