ԱՀԱԶԱՆԳ ԿՈՉ ԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

Հարգարժան բժիշկներ, համաճարակաբաններ, բժշկական ոլորտի ցանկացած աշխատողներ , այսօր ազգաբնակչությունը մնացել է միայնակ համաճարակի դեմ պայքարում։
Այսօրվա տվյալներով արդեն հիվանդացել է 517 մարդ, ունենք 10․009 հայտնաբերված վարակակիր։ Մեկ օրում մահացել է 19 մարդ , ընդհանուր թվով ունենք 158 մահվան դեպք և 56 այլ հիվանդություններից մահվան դեպքեր։ Եթե ԱՆ նախարարը լիներ իր տեղում և ճիշտ կազմակերպեր համաճարակի կանխարգելման գործընթացը, ապա այսօր չէր արձանագրի իր կանխատեսած թիվը՝ 10․000 վարակակիր։ Բնականոն գործընթացի կազմակերպման դեպքում այսօր պետք է արձանագրեինք վարակակիրների աճի անկում, իսկ մեզ մոտ վարակվածների թվի աճ է նորից գրանցվում։Այսօր հիվանդացել է 517 մարդ, իսկ բուժվել ընդամենը 25:

Հարգելի կոլեգաներ,
կոչ եմ անում ձեզ համախմբվել մեր աշխատանքային խմբի շուրջ ։ Մենք ստեղծել ենք համազգային հակահամաճարակային խորհուրդ , որպեսզի կարողանանք այս դժվարին պայմաններում օգնել մեր ազգաբնակչությանը ։ Այսօր ժողովուրդը մնացել է միայնակ համաճարակի դեմ։ Պետք է ժամ առաջ փրկել մեր հայրենիքը, մեր հայրենակցին ։
Առողջապահությունը նաև ազգային անվտանգության խնդիր է և խաղաղ պայմաններում անտեղի զոհեր տալն ամոթաբեր է, որովհետև պատերազմ են գնում հաղթելու և փառքով տուն դառնալու, իսկ մենք անմեղ զոհեր ենք տալիս մեր տան մեջ միայն ապաշնորհ կառավարման հետևանքով։
Թորոսյան, վարակակիրների թվի աճ մի պլանավորի, հեռացիր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նունե Ներսիսյանի  ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով