Daily Archives: 29.06.2020

Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների կողմից ստեղծված աշխատանքային խմբի հայտարարությունը

Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունները վաղը՝ հունիսի 30-ին, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ: Լիազոր ներկայացուցիչները հունիսի 30-ին, ժամը 10:00-ին ՀՀ գլխավոր դատախազություն առձեռն կհանձնեն երեք կուսակցությունների համատեղ հաղորդումը հանցագործության մասին։ Հաղորդման… Կարդալ ավելին »

Համընդհանուր լոքդաունը կբերի պետության համընդհանուր նոկդաունի

Մարտ ամսից Փաշինյանի կառավարությունը չի կարողանում մեղմացնել կորոնավիրուսի ազդեցությունը ոչ միայն մարդկանց վարակվելու և մահանալու հարցում,այլ նաև տնտեսության վրա:Հիմա նոր են մտածում նաև լոքդաունի մասին,ինչը վստահել այս տապալված և արդեն վստահությունը կորցրած կառավարությանը կլինի հանցավոր քայլ մեր պետության հանդեպ:Այսքան ժամանակ իրենք չկարողացան կանխել կամ դեմը առնել այս աղետի իսկ հիմա շարունակում են իրենց փորձնական մեթոդներով խաղալ… Կարդալ ավելին »

«Էդմոն ջան, լուսավորս, ախր ի՞նչ կապ ունի ընտրական օրենսգրքի նորմերը արդեն ձևավորված ու գործող ԱԺ-ի հետ». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան  Ռոբերտ  Հայրապետյանը  գրել  է. «Էդմոն ջան, լուսավորս, ախր ի՞նչ կապ ունի ընտրական օրենսգրքի նորմերը արդեն ձևավորված ու գործող ԱԺ-ի հետ Ընտրական օրենսգրքի` «առնվազն 1/3-ը պետք է լինի ընդդիմություն» ձևակերպումը վերաբերվում է նոր ձևավորվելիք ԱԺ-ին: Էդ արտասվագոչ հղումներով, որ սպիտակ թուղթ ես սևացրել, չեր խանգարի մի հատ էլ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը կարդաիր,… Կարդալ ավելին »

«Ինչքան ուզում է, թող դայլալյլի, մեկ է, արդեն պարզ է, որ մոտ 600 ընդհատված կյանք իր խղճին է».Արմեն Աշոտյան

«Մեր մոտեցումն է՝ կարանտին առանց կարանտինի», – այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ ստելով: Քանզի մեզ մոտ ոչ թե կարանտին առանց կարանտինի է, այլ արտակարգ դրություն առանց կարանտինի, ինչը նշանակում է արտակարգ դրության գոյության բացառապես քաղաքական նպատակահարմարություն, ուրիշ ոչինչ: Ինչքան ուզում է, թող դայլալյլի, մեկ է, արդեն պարզ է, որ մոտ 600 ընդհատված կյանք իր… Կարդալ ավելին »

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հայաստանում ՌԴ դեսպանը քննարկել են կորոնավիրուսի հետևանքով երկու երկրներում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսի տարածման հետևանքով երկու երկրներում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակն ու դրա մեղմմանն ուղղված միջոցառումները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են նաև Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների՝ սույն… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանը ստորագրել է «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին ստորագրել «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը, ըստ որի՝ նախատեսվում է բացառություն սահմանել հայտարարված արտակարգ կամ ռազմական դրության ժամանակահատվածի համար և հնարավորություն ընձեռել Կառավարությանը՝ ստեղծված պայմաններում փոփոխություններ և լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում:

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ

❗ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային իվանդության (COVID 19) 143 դեպք: Փաստացի բուժում է ստանում 86 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 40 անձ, 46-ը՝ տնային բուժում են ստանում ԱԱՊ բժշկի կողմից): Այս պահին ունենք՝ առողջացած 53 անձ: Մարտի 16-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում կատարվել… Կարդալ ավելին »

ԼՀԿ–ն գրությամբ դիմել է ԿԸՀ–ին՝ վերականգնելու համար ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեղեկացնում եմ, որ հունիսի 22-ին գրությամբ դիմել եմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է… Կարդալ ավելին »

Կրկին գույքի հարկը գովերգողների մասին

«Մարդկանց եկամուտները, որոնք նրանք ստանալու են եկամտային հարկի նվազեցման արդյունքում, բազմապատիկ անգամ ավելի է լինելու, քան գույքահարկինը: Դրա փոխարեն մի փոքր ավելի բարձրացնում ենք գույքահարկը»: «Հայ մեծ մտածող» ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Ստեղ են ասել գլխիդ ձյուն գա: Այդպես են ասում նրանց ովքեր անտրամաբանական բան են ասում կամ անում: Տո «խելոք»… 1.… Կարդալ ավելին »