Daily Archives: 25.06.2020

Ասք ԱԺ-ում Փաշինյանի հերթական անորակ ներկայացման և երեք վատ նորությունների մասին

Այսօր վարչապետը եկել էր Ազգային Ժողով բյուջեի կատարողականը ներկայացնելու: Դա իր անմիջական պարտականությունն է: Բայց կոնկրետ այս կատարողականը և կոնկրետ այս վարչապետը խնդիր ունեն: Կատարողականը արտացոլում է Հայաստանում առկա և դիլետանտների կառավարության անգործունակության պատճառով ձևավորված աղետալի վիճակը, իսկ վարչապետը պատմությանը հայտնի բոլոր բռնապետների նման չի սիրում հայտնել վատ նորություններ, որոնք բացասական են ազդում իրենց վարկանիշի… Կարդալ ավելին »

«Բարգավաճ Հայաստանը» դիմումն ուղարկեց ՍԴ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հարգելի հայրենակիցներ, որպես ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ուզում եմ տեղեկացնել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերները, ես և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկեցինք Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը»:

Սերժ Սարգսյանի հետ մտերիմ կամ ընկեր լինելու փաստը կարող էր միայն պատիվ բերել.Վահան Բաբայան

  Մի խեղճացեք, մի վախեցեք վաղը նրանք գնալու են իսկ ձեր անցած ճանապարհը մնալու է ձեզ հետ Հասարակությանը դեռևս անհայտ մի պատգամավոր,ով վերջերս աչքի էր ընկել «տարբեր ջուռի մարդիկ կան ԱԺ-ում» արտահայտությամբ այսօր 37թվականի НКВД-ի բարի ավանդույթներով հարց է տալիս ԱԺ-ում Յոլյանին և քննիչի դերի մեջ մտած ասում է «Սերժ Սարգսյանին Ձեզ ընկեր համարո՞ւմ եք,… Կարդալ ավելին »

Դանակահարություն Նոր Նորքի 5-րդ զանգվածում

Հունիսի 22-ին, ժամը 12.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վերքով 41-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Նրան դանակահարել էին: Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց կասկածյալը հայտնաբերվեց: Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան,… Կարդալ ավելին »

Կար ժամանակ, երբ պետությունը, եկեղեցին և ժողովուրդը բռունցք դարձած, անցյալը կարևորելով գնում էին ապագա․ Միքայել Մինասյանն անդրադարձել է 4 տարի առաջ այս օրը Հռոմի պապի Հայաստան կատարած այցին

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է 4 տարի առաջ Հռոմի պապի Հայաստան կատարած այցին: «Կար ժամանակ, երբ պետությունը, եկեղեցին և ժողովուրդը բռունցք դարձած, անցյալը կարևորելով գնում էին ապագա։ Չորս տարի առաջ այս օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ծիծեռնակաբերդում աղոթում էր հայ ժողովրդի հիշողության համար, իսկ Գյումրիում… Կարդալ ավելին »

Այդ բացը չի կարող լրացնել նույնիսկ վարչապետի խրոխտ ֆեյսբուքյան ստատուսը՝ ի աջակցություն մասնագիտական տկարությամբ պարուրված արդարադատության նախարարի ինքնախոստովանական ցուցմունքին

Իրավաբան  Ռոբերտ  Հայրապետյանը   ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին: 2015 թվականի Սահմանադրության համառոտ պարզաբանումների 29-րդ էջում նշված է. «Ինչպես 2005 թվականի Սահմանադրությամբ, այնպես էլ բարեփոխված Սահմանադրությամբ ճանաչվում… Կարդալ ավելին »

ՍԴ դատավորները չեն կարող փոխվել, քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը չի փոխվել.Արփինե Հովհաննիսյան

Ռ. Բադասյանը ընդունել է, որ իրենք անփույթ են աշխատել, երբ չեն փոխել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը, բայց այդ անփութությունը շատ բարձր գին ունի ու զրկում է նրանց այս պահին, Սահմանադրական դատարանի հանդեպ որևէ գործողություն կատարելու հնարավորությունից: Բացատրեմ ինչու: Նա ճիշտ է, երբ ասում է, որ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ բարձրագույն իրավաբանական ուժ ունի, բայց սխալվում է մի… Կարդալ ավելին »

Ինձ մոտ հարց է առաջանում՝ այդ երբվանի՞ց արդարադության նախարարի կողմից Սահմանադրության բանավոր մեկնաբանումը բավարար է դատավորի լիազորությունը դադարեցնելու համար

Դիցուք, «սահմանադրական փոփոխությունները» վավեր են և վաղը մտնում են ուժի մեջ։ Նույնիսկ այդ դեպքում դրանց կիրառման հետևանքով առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնք ենթակա են լուծման։ Բերեմ դրանցից միայն մեկ օրինակ։ Ո՞վ է որոշել, որ նշված փոփոխությունը կիրառվում է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի վրա։ Արդարադատության նախարարն ասում է, որ սահմանադրական փոփոխությունները կիրառվում են Ալվինա Գյուլումյանի… Կարդալ ավելին »

Հորդորում ենք դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից. ՍԴ չորս դատավորների հայտարարությունը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ու երեք դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը հայտարարություն են տարածել՝ ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարության։   «Ի պատասխան Արդարադատության նախարարի հայտարարության՝ երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և ևս երեք դատավորի պաշտոնանկ արվելու վերաբերյալ, մենք՝ ներքոստորոգրյալներս, հայտնում ենք. Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի… Կարդալ ավելին »

Սոցցանցում կորոնավիրուսից մահացած անձանց տվյալներ տարածելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քննություն է տանում

2020թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:09-ին, «facebook.com» սոցիալական ցանցի «Զնդան» անունով և «zndan711» նույնականացման տվյալներով էջը հրապարակել է «Ո՞վ է պատասխան տալու այս անմեղ զոհերի համար: Վարակի արդյունքում, ցավոք, մենք բազմաթիվ զոհեր ունեցանք և ամեն օր այդ թիվն աճում է։ Իսկ արդյոք այսքան տխուր կլիներ ամեն բան, եթե նորմալ ղեկավար ունենայինք։» վերտառությամբ հոդվածը, որի հետ կցել… Կարդալ ավելին »