Daily Archives: 24.06.2020

Գայ գյուղի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել

Հունիսի 24-ին, ժամը 11։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գայ գյուղի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին, մարվել՝ 11:50-ին: Այրվել են բենզալցակայանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ), բենզինի տարաների ջերմամեկուսիչը… Կարդալ ավելին »

ՍԴ 7 դատավորները հայտարարություն տարածեցին

ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։ Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝… Կարդալ ավելին »

«Լուսավոր Հայաստանի» հիշատակին մի բուռ «հող» էլ մենք լցնենք.Վահան Բաբայան

Քաղաքական դաշտի առողջ հատվածը այսօր մեծ «շուքով» քաղաքական հուղարկավորություն արեց և կարելի է ասել ճանապարհեց այդ կուսկցությանը,սակայն կարևոր է ապագայի համար դասել քաղելը: Վաղը նման լուսավորներ կրկին գալու են ու ձեր ձայներն են մուրալու,լավ հիշեք այս օրը,որ վաղը կրկին կեղծ հույսեր չունենաք,զուր հույսերով չապրեք: Երրորդ ճանապարհ ընտրելուց առաջ մտածեք,արդյոք՞ այդ ճանապարհը կեղծ չէ,արդյոք այդ ճանապարհը… Կարդալ ավելին »

«Էդմոն էլ են դառնում, ոչ թե ծնվում».Աննա Մկրտչյան

Էդմոն Մարուքյանին Սասուն Միքայելյանի կողմից հասցված «դաստիարակչական» ապտակները փաստորեն ծառայեցին իրենց նպատակին։ Լուսավոր Հայաստան խմբակցությանը պարբերական ու հրապարակային ստորացումները «Իմ քայլի» կողմից փաստորեն ծառայեցին իրենց նպատակին։ Հնազանդության և հպատակության ճանապարհն իրավունքից ու ազնվությունից գերադասելի եղավ ԼՀԿ բոլոր պատգամավորների համար։ «Իրավականության շրջանակներում ենք գործում».- ԼՀԿ։ Ո՞ր իրավականության։ Այն նու՞յն, որ ձեր բոլորի աչքի առաջ հարյուր անգամ… Կարդալ ավելին »

«Իշխանությունն ուզում է քաղաքական ճնշումներ գործադրել ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ»Դավիթ Խաժակյան.

Իշխանությունն ուզում է քաղաքական ճնշումներ գործադրել ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ. դա կարող է Ն․ Փաշինյանի հանձնարարությամբ լինել. Խաժակյանը՝ իրեն առնչվող քրգործի մասին:Այս մասին Ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչության շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Ես համոզված եմ, որ դա մեկ մարդու հանձնարարությամբ կարող է լինել, որը Նիկոլ Փաշինյանն… Կարդալ ավելին »

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը մոտեցել է 10 000-ին

Իրանում նախօրեին կորոնավիրուսի հետևանքով մահվան 133 դեպք է գրանցվել:Այս  մասին հայտնում  է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարիի հայտարարությանը։Կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը երկրում մոտեցել է 10 000-ի: Փետրվարի 19-ին երկրում առաջին վարակակրի հայտնաբերման օրից ի վեր այստեղ գրանցվել է վարակման 212 501 դեպք, որից 9996-ը՝ մահվան ելքով։ Միևնույն ժամանակ… Կարդալ ավելին »

«Իր իշխանությունն ու աթոռը պահելու համար Նիկոլը պատրաստ է վտանգի տակ դնել ցանկացածի կյանքը». Հովհաննես Խաչատրյան

Նիկոլը թքած ունի մարդկային կյանքերի վրա,իր համար կարևորը պինդ կպնի ու մնա գամված իր աթոռից: Իր իշխանությունն ու աթոռը պահելու համար Նիկոլը պատրաստ է վտանգի տակ դնել ցանկացածի կյանքը:Նա քաջատեղյակ լինելով,որ իր ֆրակցիցայի պատգամավորներից շատերի տանը կան կորոնավիրուսով վարակվածներ ու հնարավոր էր,որ նրանք էլ վարակակիր լինեն,բայց այդ ամենի վրա նա թքած ունի:Նա բոլորին հավաքեց իրար… Կարդալ ավելին »

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ապացուցեց, որ պետության սահմանադրական կարգը տապալած անձի կցորդ է». Արթուր Վանեցյան. «Փաստինֆո»

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր վերջին քայլերով ապացուցեց, որ ոչ թե ընդդիմադիր խմբակցություն է, այլ՝ պետության սահմանադրական կարգը տապալած և իշխանությունն ուզումպացրած անձի կցորդ – «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Հիշեցնենք, որ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահն այսօր հայտարարել է, որ չեն միանալու իշխանության նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու ԲՀԿ-ի… Կարդալ ավելին »

«Տարիներ առաջ երկուսին էլ լավ ճանաչող մեկն ինձ համոզում էր, որ Էդմոնը Նիկոլից վտանգավոր է».Արմեն Աշոտյան

Տարիներ առաջ երկուսին էլ լավ ճանաչող մեկն ինձ համոզում էր, որ Էդմոնը Նիկոլից վտանգավոր է։ Ճիշտ ասեմ, չհավատացի, որովհետեւ դժվարությամբ էի պատկերացնում Նիկոլից ավելի վտանգավոր հատկանիշներով որեւէ քաղաքական գործիչ։ Այսօր վերջնականապես համոզվեցի, որ արժեքներից, սկզբունքներից, իդեալներից մեծ-մեծ խոսացող քաղաքական ուժն իր ղեկավարի «շնորհիվ» ընդամենը Նիկոլի քաղաքական խաղի արանքում պետությունը փուռը տվող, խորհրդարան պետպատվերով ներմուծված տրոյական… Կարդալ ավելին »

Սյունիքի մարզում այս պահին կա նոր կորոնավիրուսային հիվանդության 205 հաստատված դեպք. մարզպետարան

Հարգելի՛ սյունեցիներ Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում ունենք նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․ ❗️Ընդհանուր՝ 205 հաստատված դեպք․ ❗️գրանցվել է 1 մահ, ❗️127 հոգի բուժվել է, ❗️77 հոգի հիվանդ է, որից՝ ➖ 19 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, ➖ 58 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։ Հիվանդներն ըստ համայնքների․ ➡️9 հոգի՝ Կապանից, ➡️6… Կարդալ ավելին »