Daily Archives: 23.06.2020

Չեմ զարմանա, եթե Աննան ու Նիկոլը վաղվանից սկսեն մեղադրել ժողովրդին, որ բավարար քանակով չեն թեստավորվում.Կարեն Վրթանեսյան

Աննա Հակոբյանը մասնակցել է. «Կին քաղաքական առաջնորդներն ընդդեմ պոպուլիզմի» համաժողովի։ Հավատացի՞ք։ Բայց կատակ եմ անում։ Համաժողովի անունը մի քիչ այլ էր, թեպետ ըստ էության տարբերություն համարյա չկա. նա մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդները՝ որպես թեստավորման ջատագովներ. թեստավորելը կհաղքի կովիդը» («Female political leaders as champions for testing: Test to Exit COVID-19») համաժողովին։ Սա անթաքույց ցինիզմի այնպիսի… Կարդալ ավելին »

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն իմ մորքույրն է

Էջմիածնի քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն իմ մորքույրն է, ում սիրում եմ յուրօրինակ, լուռ, անգամ մի փոքր ամոթխած սիրով: Մի տեսակ ամբողջ կյանքում ինձ յուրահատուկ պատկառանք է ներշնչել, որից մանկուց քաշվել եմ, հետը խոսելիս գիտելիքիս ու խելքիս պակասից միշտ բարդույթավորվել եմ ու թաքուն հիացել նրանով: Միևնույն ժամանակ միշտ իմացել եմ՝… Կարդալ ավելին »

Բաղրամյան պողոտայում կրակոց էր հնչել…

Հունիսի 20-ին, ժամը 18.12-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության շենքի մոտ, ծանոթը կրակել է իր աչքին: Նույն օրը, ժամը 18.15-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ այտի և աչքի կոպի պատռվածքներով բուժօգնության դիմած 53-ամյա տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գրողների միության շենքի մոտ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի… Կարդալ ավելին »

Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թորոսյանն ասաց հունիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: «Արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է»,- ասաց Թորոսյանը: Հիշեցնենք, որ հունիսի 23-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու… Կարդալ ավելին »

Ի՞նչ եք ալյանիկոլ ընկել փողոցները

Դիմակ բաժանելու այս խեղկատակությունը ներկայացման մասսովկայի բաղկացուցիչն է 71 հազար 471 աշխատատեղ փակվեց մեր երկրում, սրանք նախկիններից ժառանգություն մնացած աշխատատեղերից են, քանի որ էս նորերը ոչ մի աշխատատեղ երկու տարվա ընթացքում դեռ չեն բացել, ոչ մի։ Հիշում եք, անշուշտ, թե ինչպես մոտ մեկ տարի առաջ Նիկոլը խորոզացավ թե 50 հազար աշխատատեղ է բացել, հետո, երբ… Կարդալ ավելին »

Խորհուրդ Էդմոն Մարուքյանին.Արա Վարդանյան

Քաղաքականությունը կեղտոտ խաղերի համադրություն է, որում դու որպես անձ, քաղաքական ուժ պետք է կարողանաս մնալ մաքուր։ Ռեալ պոլիտիկսում դա իրոք շատ բարդ է և պահանջում է լուրջ կամային հատկություններ և ամենակարևորը` անձնական անկախություն։ Ինչպես գիտեք, Լուսավոր Հայաստան կուսակցությունը հայտարարել է, որ վաղն է տեղեկացնելու ՍԴ դիմելու վերաբերյալ իր դիրքորոշման մասին։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա… Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով հունիսի 23-ին մեկնել է Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա կլինի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 ամյակին նվիրված զորահանդեսին: