Daily Archives: 18.06.2020

Սերժ Սարգսյանն իշխանության գործն է անում, իսկ Փաշինյանը փողոց է վերադարձել

Այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքում մի շարք ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել: Սակայն այսօր դրանց վրա չենք կենտրոնանա: Այսօր պիտի անդրադառնանք երեկ երեկոյան տեղի ունեցած ԵԺԿ Արևելյան գործընկերության տեսակոնֆերանսին, որին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչպիսի կառույց է ԵԺԿ-ն, նշենք, որ Եվրոպական քաղաքական կուսակցությունը անդրազգային կազմակերպություն է, որը… Կարդալ ավելին »

Այ ոչնչություն, էրեխուս նկարը տարածելը քեզ չի ներվելու.Ռուբեն Մելիքյան

Բազմաթիվ ֆեյքեր, այդ թվում՝ հանրային խորհրդի նախագահը, տարածում են դատավոր Արսեն Նիկողոսյանի լուսանկարները իմ և ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ (լուսանկարներից մեկում ես մանկահասակ տղայիս հետ եմ)՝ պահանջելով Ն.Փաշինյանից պարզել, թե ինչ եմ ես արել ՀՀ արդարադատության փոխնախարարի և Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոններում և ակնարկելով իմ կապը դատավոր Նիկողոսյանի հետ։ Ֆեյքերի գրառումների տակ այլ ֆեյքեր… Կարդալ ավելին »

Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում «կարմիր գծեր» չեն լինի․ դրանք կգործեն ՝ Կենտրոնի և Արաբկիրի որոշ հատվածներում

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից  առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացվեն «կարմիր գծերը»: «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 96 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ… Կարդալ ավելին »

«Կառավարությունն այսօր իր գործողություններով վտանգում է այն արժեքները, որոնք պաշտպանում էր հեղափոխությունը». Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցություն

Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցությունը խիստ մտահոգություն է հայտնում վերջին օրերին ՀՀ կառավարության գործողությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջից: Հունիսի 16-ին Հայաստանի խորհրդարանում իշխող մեծամասնություն կազմող կուսակցությունը քվեարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին, այն բանից հետո, երբ նա քննադատեց Կառավարությանը մի շարք հարցերի, այդ թվում ՝ կորոնավիրուսային ճգնաժամի լուծման… Կարդալ ավելին »

Դատարանի բակից ոստիկանները բերման ենթարկեցին Ծառուկյանի աջակիցներից մի քանիսին

Այս պահին քաղաքացիներ են բերման ենթարկվում: Ոստիկանները թույլ չեն տալիս լրագրողներին անցնել ոստիկաննական պատնեշը՝ պատճառաբանելով, թե կխանգարվի քաղաքացիների անցուդարձը: Ոստիկանապետ Խուդինյանը լրագրողներին առաջ թողեց միայն այն ժամանակ, երբ ավարտվեցին քաղաքացիներին բերման ենթարկելու գործընթացները: Ես այսօր կարող եմ ևս մեկ անգամ հաստատել, որ սա շինծու գործ է, որն իմ ելույթից հետո է եղել: Այսօր երկիրը պահվում… Կարդալ ավելին »

Դատախազությունը կբողոքարկի գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը. Aysor.am

Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացնի, Aysor.am-ին ասել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Դատախազությունը բազմիցս է նշել, որ դատական քննության այնպիսի փուլում ենք, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն… Կարդալ ավելին »

Երեկվա կարեւոր հավաքից հետո այսօր ԵԺԿ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որով վերահաստատեց Դոնալդ Տուսկի գնահատականները

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչեւ իշխանությունները ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի երեկվա պաշտոնական թվիտից հետո, որը վերաբերում էր Հայաստանի ներքաղաքական ճգնաժամին, ընկել են խորը եւ համապարփակ նոկաուտի մեջ ու փղի վրա հաչացող տարաբնույթ մոսկաների տրամաբանության մեջ եվրոպացի կարկառուն գործչին ժողովրդավարության դասեր են փորձում տալ, տեղի ունեցավ հետեւյալը։ Երեկվա կարեւոր հավաքից հետո այսօր ԵԺԿ-ն… Կարդալ ավելին »

Հասարակական կազմակերպությունների գործունեության մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (ՀՕ-173-Ն) ՀՀ օրենքի համաձայն, ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել է հասարակական կազմակերպությունների գործունեության մասին հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը: Օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված՝ սահմանվել է տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ` բոլոր հասարակական կազմակերպությունների նկատմամբ։ Հասարակական կազմակերպությունների տարեկան գործունեության մասին… Կարդալ ավելին »

Երևան Մոլը շարունակում է իր գործունեությունը՝ պահպանելով հանրային առողջության ցուցումները

Ս.թ. հունիսի 17-ին պարետատան կողմից հրապարակվեց մի տեղեկություն, որի համաձայն «Երևան Մոլ»-ում հայտնաբերվել են պարետատան կողմից սահմանված կանոններին անհամապատասխանություններ, և որ «Երևան Մոլ»-ը փակվելու է 24 ժամով։   Ի պատասխան նշված տեղեկատվության, որը տարածվեց բազմաթիվ ԶԼՄ-ներում, ցանկանում ենք հստակեցնել․ պարետատունը իրականացնում է պարբերական ստուգումներ «Երևան Մոլ»-ի տարբեր հատվածներում՝ ֆուդկորտում, սպասարկման կենտրոնում, վարչական՝ գրասենյակային հատվածներում, և… Կարդալ ավելին »

Եթե քաղաքացին իր մոտ չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ապա նրա նկատմամբ ոստիկանները կազմում են արձանագրություն

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 36960 արձանագրություն, իսկ հունիսի 17-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է… Կարդալ ավելին »