Daily Archives: 17.06.2020

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ Արևելյան գործընկերության տեսակոնֆերանսին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Բրյուսելից անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին` ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ: Հեռավար ձևաչափով այս հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Արևելյան գործընկերության երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարներ, ԵԺԿ անդամ երկրների… Կարդալ ավելին »

Դ.Տուսկը հայտնել է, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով եւ կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից

ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թվիտերյան իր էջում ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստանին։ Դ.Տուսկը հայտնել է, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով եւ կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։ Միաժամանակ ԵԺԿ-ն կշարունակի աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերություններին ՀԸԳՀ (CEPA) շրջանակներում, ցուցաբերելով քաղաքական կամք նրա լիակատար վավերացման եւ… Կարդալ ավելին »

Սա հերթական չհաշվարկված քայլն է, որից Փաշինյանին պետք է հեռու պահել, նրան պետք է հիշեցնել, որ ինքը ՀՀ վարչապետն է․ Ղազինյանը՝ վարչապետի՝ Ադրբեջանի ժողովրդի հետ խոսելու հայտարարության մասին

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Փաշինյանի կողմից այսօր ԱԺ-ում արված հայտարարությանն առ այն, որ երբեք չի բացառել, որ եթե Ադրբեջանի գործող վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ պարզ, անկեղծ։ Ըստ Ղազինյանի՝ սա հերթական չհաշվարկված քայլն է, որից Փաշինյանին պետք է հեռու պահել և նրան պարբերաբար… Կարդալ ավելին »

Քոչարյանն էսօր վերստին ապացուցեց՝ մինչևիսկ մեղադրյալի աթոռին՝ առավել քան հզոր է, քան իշխանական աթոռներին բազմածների ամբողջությունը.Վահե Եփրիկյան

Քոչարյանն էսօր վերստին ապացուցեց՝ մինչևիսկ մեղադրյալի աթոռին՝ առավել քան հզոր է, քան իշխանական աթոռներին բազմածների ամբողջությունը։ Երկու տարի անց բացառապես բոլորը պետք է գիտակցեն, հասկանան ու հաշտվեն պարզագույն ճշմարտության հետ՝ Քոչարյանն է առանցքը Հայաստան ֊ Արցախի փրկության և առանց վերջինիս ազատության, առանց նրա հսկայական փորձառության, առանց պետական շինարարության գործում գիտելիքների, անձնային որակների ու հեղինակության գործադրման… Կարդալ ավելին »

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի շենքից. նիստը կշարունակվի վաղը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից։ Վերջինս հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ փաստաբանները կխսեն: Նրա պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք խնդրել են հետաձգել նիստը, քանի որ նոր են ներգրավվել որպես պաշտպաններ և ժամանակ է պետք, որպեսզի կարողանան ծանոթանալ քրեական գործին։ Փաստաբանը նշեց,… Կարդալ ավելին »

Կուսակցություն փակելու հակաժողովրդավարական տխմար միտք անցել է միայն Լևոն Տեր-Պետրոսյանի մտքով, ով փակեց Դաշնակացությունը.Մենուա Հարությունյան

Մեզանում կուսակցություն փակելու հակաժողովրդավարական տխմար միտք անցել է միայն Լևոն Տեր-Պետրոսյանի մտքով, ով փակեց Դաշնակացությունը, և հիմա էլ կուսակցություն փակելու մասին Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնում է Լևոնի քաղաքական որդին՝ Նիկոլը… Իմ խաբված ու օգտագործված ժողովուրդ, գոնե հիմա հասկանու՞մ ես, որ Նիկոլի դեմքով քո կողմից ատելի Լևոնին ես բերել իշխանության… Մենուա  Հարությունյանի  ֆեյսբուքյան  էջից

Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների Միությունը խիստ դատապարտում է բռնությունը

Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների Միությունը խիստ դատապարտում է բռնությունը, որը գործադրվեց՝ ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ , Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն (2006, 2011), աշխարհի առաջնության եռակի մեդալակիր (2009, 2010, 2013), Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր , հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի նկատմամբ … Նշենք , որ Ռոման Ամոյանը հանդիսանում է ազգգային փոքրամասնության ներկայացուցիչ , ազգությամբ Եզդի… Կարդալ ավելին »

Չեմ զարմանա, եթե առաջիկայում արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունները տարվեն առանց հայկական կողմի մասնակցության․ Միհրան Հակոբյանը՝ վարչապետի հայտարարության մասին

Հասարակական- քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում  է կատարել՝ անդրադառնալով Փաշինյանի կողմից այսօր ԱԺ-ում արված հայտարարությանն առ այն, որ երբեք չի բացառել, որ եթե Ադրբեջանի գործող վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ պարզ, անկեղծ։ Հակոբյանի կարծիքով՝  Փաշինյանը Մինսկի խմբի եռանախագահողների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ այնպես է հարամել հարաբերություններն ու արցախյան… Կարդալ ավելին »

«Ո՞վ է Նիկոլ  Փաշինյանը, որ կուսակցության գործունեություն արգելի».Գևորգ Պետրոսյան

Գործի նախաքննությունը չի վարել այն մարմինը, որը դրա համար լիազորված է: Եթե նախաքննությունը փետրվարին է սկսվել, ինչի՞ հիմա ասեցին: Զարմանալի է, որ երբ Ծառուկյանը խոսեց կառավարության հրաժարականի մասին, նոր հիշեցին, որ փետրվարից գործ են հարուցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Հարցին, թե մամուլում տեղեկություն կա, որ այսօրվա հավաքին… Կարդալ ավելին »

Պարետի որոշմամբ՝ արգելվել է «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի, «Երևան Մոլ»-ի և այլ տնտեսվարողների գործունեությունը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշումներ է ստորագրել որոշ տնտեսվարողների գործունեությունը արգելելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 24 ժամով արգելվում են հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) «ԷՄԷ» ՍՊԸ՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Անդրանիկի փողոց 54/10. 2) «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ՝ ք. Երևան, Թումանյան 21. 3) «ՍՄՏ-Բեստ» ՍՊԸ՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 29/38.… Կարդալ ավելին »