Daily Archives: 15.06.2020

Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել Ազգային Ժողով՝ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու պահանջով

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. փետրվարի 1-ին հարուցված և վարույթում քննվող քրեական գործի  նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական… Կարդալ ավելին »

«Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկեցին նախագահական նստավայրի մոտից

«Ադեկվադ» միաբանության անդամները նախագահական նստավայրի դիմաց են։ Նշում են՝ նախագահ Արմեն Սարգսյանը լռում է երկրում տիրող «անօրինականությունների» վերաբերյալ։ Այնուհետև, ոստիկանները «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկեցին նախագահական նստավայրի մոտից։ Հիշեցնենք,որ այսօր «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը  մենակով ակցիա  էր  իրականցնում նախագահական նստավայրի դիմաց,այնուհետև  նրան  միացել  էին  միաբանության  միուս  անդամները:

«Սամվել Ալեքսանյան, հաջորդը ցավոք սրտի դու ես լինելու».Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է. «Մի բան հարցնեմ. Ծառուկյանի առյուծները կամ գարաժի ավտոները ի՞նչ կապ ունեին ԱԱԾի հարուցած գործի էության հետ։ Ամբողջ սյուժեյից ցայտուն բխում էր միայն Շարիկո… Նիկոլ Փաշինյանի՝ հարուստ մարդկանց հանդեպ ունեցած դասակարգային մաղձն ու ատելանքը։ Հ.Գ. Սամվել Ալեքսանյան, հաջորդը ցավոք սրտի դու ես լինելու։ Էս մարդը ձեր տեսակը ատում ա։… Կարդալ ավելին »

Հրդեհ Կապան քաղաքում․ այրվել են մոտ 5000 քմ խոտածածկույթ, մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքը

Հունիսի 15-ին, ժամը 12:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամասի թիվ 64 տան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը… Կարդալ ավելին »

Հունիսի 15-ից Արցախի բոլոր հսկիչ անցակետերում գործում են արագ թեստավորման լաբորատորիաներ

Արցախի Հանրապետություն մուտք գործող անձինք կարող են տեղում թեստավորվել՝ եթե բացակայում են ՀՀ-ում իրականացված պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեսթի կամ արագ թեսթի պատասխանները: Այս մասին հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։ Արդեն տեղադրված են տերմինալները, որով հնարավոր է կատարել դրամական փոխանցում՝ 7000 դրամ, հատուկ հաշվեհամարին, որից հետո թեսթավորվել: ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության… Կարդալ ավելին »

Երեկ և այսօր կատարվել են մի շարք գործողություններ, որոնք ողջամտորեն ենթադրում են՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում

Սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Այսինքն, առանց Ազգային ժողովի նախնական համաձայնության Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ չեն կարող իրականացվել այնպիսի գործողություններ, որոնք հանդիսանում են քրեական հետապնդում, ներառյալ՝ որպես մեղադրյալ ներգրավելը կամ մեղադրանք առաջադրելը: «Էքլենն ընդդեմ Գերմանիայի»… Կարդալ ավելին »

«Պարոն աննախադեպը ժողովրդի առողջապահական եւ սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն հալածում է նրանց, ովքեր հանդգնում են խոսել իր ձախողման մասին».Էդուարդ Շարմազանով

Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների թիվն անցավ 17 հազարը: Այսօր ունենք 397 նոր դեպք եւ 19 մահ, 3-ը՝ այլ հիվանդությունից: Իսկ պարոն աննախադեպը ժողովրդի առողջապահական եւ սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն հալածում է նրանց, ովքեր հանդգնում են խոսել իր ձախողման մասին: Գործ արեք, մարդիկ կոտորվում են, ընկել «թիթեռ եք նկարում»: Էդուարդ Շարմազանովի  ֆեյսբուքյան  էջից

«Քաղաքական դիակների էս իշխանության անդամներին վաղը, երբ ժողովուրդը քարերով լարի, թող հիշեն իրանց էսօրվա ասածներն ու արածները».Վահրամ Պետրոսյան

Վահրամ Պետրոսյանը  ֆեյսբուքյան  իր էջում  գրում է. «Էս ա ձեր «նոր», բայց շատ հին Հայաստանը, տիկնայք ու պարոնայք ձերքայլականներ, Հայաստան, որտեղ իշխող խմբակցության կին պատգամավորը բացահայատ ստում ա՝ արդարացնելով իր կին կոլեգաների նկատմամբ ոստիկանական խայտառակ պահվածքը: Հայաստան, որտեղ իշխող խմբակցության ոչ մի անդամ դուրս չի գալիս փողոց, կանգնի ժողովրդի և ոստիկանության արանքում ու փորձի մեղմել լարվածությունը, Հայաստան, որը… Կարդալ ավելին »

Կասեցվել է 1 մանկապարտեզի գործունեություն. ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը

ՀՀ կրթության տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների հիման վրա` ՀՀ պարետի N135-Ա որոշմամբ, այսօր 3 օրով կասեցվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 85 մանկապարտեզի գործունեությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․ «Տեսչական մարմինը այսօր նաև կրկնակի ստուգայցեր է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ուշադրության կենտրոնում այն մանկապարտեզներն են, որտեղ նախորդ այցերի ընթացքում… Կարդալ ավելին »