Daily Archives: 13.06.2020

«Առ այսօր 4 թե 5 լաբորատորիա կա թեստավորող». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մայիսի 11-ի դրությամբ Վրաստանում նոր կորոնավիրուսի թեստավորում արվում էր 14 լաբորատորիաներում։ Այդ պահին 638 գրանցված վարակակիր կար երկրում։ Մայիսի 22-ին, երբ Վրաստանում գրանցված վարակակիրների թիվը 723 էր, արդեն 22 լաբորատորիա էր թեստեր անում։ Համեմատության համար. Հայաստանում, եթե ճիշտ եմ հիշում, առ այսօր 4 թե 5 լաբորատորիա կա թեստավորող»։

«Փաշինյանը մեկ մարդու շոու է ապահովում».Անդրանիկ Թևանյան

Տոտալիտար երկրի տոտալիտար մտածողությամբ ղեկավար Ստալինի մտքով անգամ չէր անցնում ռազմի դաշտից ստացվող տեղեկությունները, սովետական բանակի հաղթանակները սովետական ժողովրդին մատուցել սեփական ձայնով։ Դա անում էր Լևիտանը։ Հյուսիսային Կորեայում անգամ բոլոր հնարավոր կիմերի մտքով չէր անցնի սեփական ձայնով կոչեր հնչեցնել և ոստիկանական մեքենաներով տարածել փողոցներով։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում աշխատում է վարչապետ, նախագահ, փոխվարչապետ, պարետ, նախարար, քաղաքապետ,… Կարդալ ավելին »

«Նիկո՛լ, այլևս երբեք մի խոսիր մեր պատմության ու մեր ժողովրդի հոգեկերտվածքի մասին». Սամվել Ֆարմանյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրոում է. «Ո՛չ մի կորոնավիրուս, ո՛չ մի պատերազմ ու անգամ ո՛չ մի բնական աղետ չի կարող այնքան կործանարար լինել մեզ համար, որքան այն, ինչ անթաքույց ու հետևողականորեն արվում է այսօր. հայ ժողովրդի գիտակցության մեջ մեխել այն փնթի, կեղծ ու մակերեսային դիլետանտիզմը, թե մենք անկարգապահ, սեփական պետությունը չհարգող, օտարի… Կարդալ ավելին »

Այսօր՝ լույսը դեռ նոր բացված, հերթական անգամ լսեցինք արդեն չարչրկված միևնույն արտահայտությունը. «Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն»…

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր՝ լույսը դեռ նոր բացված, հերթական անգամ լսեցինք արդեն չարչրկված միևնույն արտահայտությունը. «Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն»… Հերթական անգամ ամենաբարձր օղակից փորձ արվեց հակամահաճարակային տապալված քաղաքականության սլաքներն ուղղել դեպի ժողովուրդը: Այսինքն՝ ամենաուղղակի կերպով իշխանությունն իր ապաշնորհ կառավարման և աչք ծակող սխալների մեղքը բարդում է հասարակ քաղաքացու… Կարդալ ավելին »

Մոտ 1.5 ժամ առաջ իմ մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մոտ 1.5 ժամ առաջ իմ մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Իմ անձնական մեքենայի ղեկին եղել եմ ես։ Սախարովի հրապարակից Վարդանանց փողոց մուտք գործելիս (աշխատանքի վայր գնալիս), դանդաղ ընթացքի ժամանակ մեքենայի աջ կողմով հարված է տեղի ունեցել 10 ամյա մի երեխայի։ Երեխային ինքս… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածներից ամենաերիտասարդը եղել է 65, ամենամեծը՝ 69 տարեկան

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահացել է 6 քաղաքացի, որոնցից ամենաերիտասարդը 65 տարեկան էր, իսկ ամենամեծը՝ 69 տարեկան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Մահացած պացիենտները եղել են 65, 66, 67 տարեկան տղամարդիկ և երեք 69 տարեկան կանայք։ Բացի 69 տարեկան կանանցից մեկից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշում են նախարարությունից։

«Երեք առաջարկ Արարատ Միրզոյանին»․ Արտակ Զաքարյան

Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկուշաբթի՝ հունիսի 15-ին, տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հեռավար տեսակոնֆերանսը՝ խորհդարանների ղեկավարների մասնակցությամբ։ Օրակարգում՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ՀԱՊԿ անդամ պետություններում ստեղծված իրավիճակի քննարկումն ու համագործակցության հարցերն են լինելու։ Նախ բարձրացրեք ՀԱՊԿ երկրների խորհրդարանների անունից համատեղ հայտարարություն ընդունելու հարցը, որը կվերաբերի ՀԱՊԿ պատասխանատվության տարածքում, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանագծի ողջ… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի հետ: Արմեն Սարգսյանը բրիտանացի դիվանագետին և հանձինս նրա՝ Միացյալ Թագավորության ողջ ժողովրդին շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ:

«Այս հայտարարությունը մեր ամբողջ արտաքին քաղաքական կորպուսի դիվանագիտական ամոթն է, դաժան պարտությունը»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների տարածած աղմկահարույց հայտարարությանը։ Նա, մասնավորապես, գրել է․ «Ապտակի հակառակ կողմը․․․ Եվրոպական խորհրդարանի ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողներն ու ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահը, որը ժամանակին համանախագահել եմ ես, վտանգավոր եւ խայտառակ հակահայ հայտարարություն է տարածել։ Տպավորություն է, որ նշյալ հայտարարությունը,… Կարդալ ավելին »