Daily Archives: 08.06.2020

Վթար Իսակովի պողոտայում

Հունիսի 8-ին, ժամը 12:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մարդատար ավտոմեքենաներ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Հարություն Գ․, ծնված 1991 թ․) և «VIS-2345»… Կարդալ ավելին »

«Եվ վերջապես,ո՞ւմ շունն է կորոնավիրուսը».Միհրդատ Մադաթյան

Ուղիղ 6 օր պահանջվեց մեծն հրաշագործ Նիկոլ Փաշինյանին կորոնավիրուսից լիարժեք բժշկվելու համար։ Լալահառաչ լայվերից հետո, կարճ ժամանակահատվածում, այս մանիպուլյատորը դարձավ լիարժեք առողջ և ձեռնամուխ եղավ հաջորդ սցենարի նախագծմանը։ Սոտը ք…ը կոխ տա՞, թե դու կորոնավիրուս ես եղել… (ասացվածքը՝ Afgan Badaber-ից)։ Ի՞նչը նպաստեց նրա բժշկմանը։ Մի՞թե Հայաստանում կորոնավիրուսի վակցինա են գտել։ Իսկ կորոնավիրուսի վակցինան՝ արագ փլուզվող… Կարդալ ավելին »

Արցախի Հանրապետության նախագահը նոր նշանակումներ է կատարել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Գեներալ-մայոր Ջալալ Անատոլիի Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար: Արայիկ Միքայելի Բաղրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար: Երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշումներ, որոնց համաձայն՝ Գագիկ Մարտիրոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի… Կարդալ ավելին »

ՍԱՏՄ-ն շարունակվում է կասեցնել սննդի շղթայի կարգազանց օպերատորների աշխատանքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում՝ այսօր 24 ժամով կասեցրել է մոտ յոթ տասնյակ տնտեսավարողների աշխատանքը: «ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում՝ մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում հայտնաբերվում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնց… Կարդալ ավելին »

Նոր նշանակումներ

Նիկոլ  Փաշինյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրել է. -Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝ Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ: Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ… Կարդալ ավելին »

«Չլինի՞ Նիկոլը որոշել էր կորոնավիրուսին խաբել, բայց ստացվեց ինչպես միշտ՝ խաբեց ՀՀ քաղաքացիներին».Աննա Մկրտչյան

Դե հիմա էլ ասեք, որ Նիկոլի կորոնավիրուսի վերաբերյալ դիսկուրսը տեղին չէ։ Նույնիսկ իր ու ընտանիքի առողջական վիճակի մասին հայտարարությունները հավատ չեն ներշնչում։ Եթե, մեր բժշկությունը Նիկոլի դեպքում այդքան զորեղ է (7 օրում կորոնաէիրուս է բուժում) ինչի՞ մնացած վարակակիրներն այսքան դանդաղ են ապաքինվում։ Չլինի՞ Նիկոլը որոշել էր կորոնավիրուսին խաբել, բայց ստացվեց ինչպես միշտ՝ խաբեց ՀՀ քաղաքացիներին։… Կարդալ ավելին »

Մարդկանց գաղտնալսելու օրենքն էլ չօգնեց և COVID-19-ի դեմ պայքարի գործում Հայաստանը զբաղեցնում է ամենավերջին հորիզոնականները

Արարատի մարզում վարակակիրների թիվը, մոտ է մի քանի անգամ Հայաստանի բնակչությունը գերազանցող մի շարք երկրների թվին: Արարատի մարզը զբաղեցնում է Հայաստանի ընդհանուր տարածքի 7 %-ը: Բնակչությունը մոտ 258200 մարդ է: Եվ միայն Արարատի մարզում, վերջին տվյալներով, COVID-19 կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 1069 է, որոնցից 432-ը՝ առողջացած, 15-ը՝ մահվան ելքով։ Սա նշանակում է, որ միայն Արարատի… Կարդալ ավելին »

Ուկրաինայի հայերը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնություն ցուցաբերելու հնարավոր տարբերակները

Օդեսայում կայացած համաժողովի ժամանակ Ուկրաինայի Հայերի միությունը քննարկել է ներքին կազմակերպչական եւ տարածաշրջանային համայնքների հարցերը, ինչպես նաեւ Հայաստանին օգնելու հնարավոր տարբերակները, հաղորդում է AnalitikaUA.net-ը։ Հունիսի 5-ին Օդեսայում կայացել է Ուկրաինայի Հայերի միության (ՈւՀՄ) համաժողովը՝ կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանի մասնակցությամբ։ Միջոցառմանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինական թեմի ղեկավար եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, ՈւՀՄ նախագահի տեղակալները, հանձնաժողովների ղեկավարներ,… Կարդալ ավելին »

Նախագահը ստացել է Էդուարդ Մարտիրոսյանին և Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու առաջարկությունները

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Էդուարդ Մարտիրոսյանը 2019 թվականի սեպտեմբերի 19-ից կատարում էր Ազգային անվտանգության տնօրենի պարտականությունները, այնուհետև 2020թ. մարտի 19-ին նշանակվել էր… Կարդալ ավելին »

Այստեղ են ասել. ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան

Հեղինակավոր FORBES ամսագիրն անցյալ ուրբաթ հրապարակել է աշխարհի 100 երկրների վարկանիշը՝ կորոնավիրուսային անվտանգության չափանիշներով: Վարկանիշը կազմվել է Deep Knowledge Group հետազոտական կոնսորցիումի ուսումնասիրությունների հիման վրա և հաշվի է առել 130 չափորոշիչներ: Ամենաանվտանգ երկրների առաջատար հնգյակն է՝ Շվեյցարիան, Գերմանիան, Իսրայելը, Սինգապուրն ու Ճապոնիան: Հայաստանն այս վարկանիշում զբաղեցնում է անփառունակ 81-րդ տեղը, բոլոր եվրոպական երկրների մեջ՝վերջինններից, շրջանցելով… Կարդալ ավելին »